Արմեն Չարչյանի և Տիգրան Նալբանդյանի նկատմամբ կիրառված դատարանի որոշումները բողոքարկվել են. փաստաբան

17 Փետրվարի, 2026

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ Դատարանի ոչ իրավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի և բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։
Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի առել ի թիվս այլնի հետևյալ կարևոր երկու հանգամանքներ.

1. ֆորմալ — իրավաբանական իմաստով Արմեն Չարչյանը թեև հանդիսանում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը, իսկ Տիգրան Նալբանդյանը տնօրենի տեղակալ, սակայն բովանդակային առումով վերջիններս մասնագիտությամբ բժիշկ են և իրենց աշխատասենյակում բացի տնօրինչական գործառույթներից իրականացնում են նաև բուն բժշկությանն առնչվող գործունեություն, այն է՝ հաճախորդների, հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, վիզուալ նախնական զննում, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, բուժման նշանակում և այլ մասնագիտական գործառույթներ, որոնք հավասարազոր են «Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատող մնացյալ բուժանձնակազմի գործառույթներին։ Իսկ Դատարանն իր որոշումներում չի անդրադարձել նշված հանգամանքին, և չի պատճառաբանել, թե ինչու պետք է Արմեն Չարչյանի՝ որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի, և Տիգրան Նալբանդյանի՝ որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի տեղակալի, իսկ բովանդակային իմաստով բժշկի աշխատասենյակներում պահվեն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր կամ այլ նյութեր, որոնք կրկին վերաբերում են նշված նախորդ փաստաթղթերի բնույթին, այն դեպքում, երբ, ինչպես արդեն պարզ դարձավ Արմեն Չարչյանը և Տիգրան Նալբանդյանը դե յուրե հանդիսանում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն ու տնօրենի տեղակալ, սակայն վերջիններս բովանդակային գործառույթային իմաստով հանդիսանում են բժիշկներ։

2. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտությամբ բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը, իսկ ստորադաս ատյանն ըստ էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են բժշկների աշխատասենյակներում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները։ Առաջին ատյանի դատարանը թեև իր որոշմամբ ընդգծել է այն առարկաների սահմանը, որոնք վարույթն իրականացնող մարմինը կարող է խուզարկության արդյունքում հայտնաբերել և վերցնել, սակայն Առաջին ատյանի դատարանը սույն պայմաններում ևս հաշվի չի առել, որ խուզարկությունը կատարվելու է ոչ միայն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի և տնօրենի տեղակալի գործառույթ ունեցող անձանց աշխատասենյակներում, այլև այնպիսի անձանց աշխատասենյակներում, ովքեր առավելապես օժտված են մասնագիտական պարտականություններով և առաքելությամբ, որտեղ՝ ողջմտության կանխավարկածի սահմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածից վեր ենթադրության մակարդակում, բարձր հավանականությամբ կարող են լինել պացիենտների առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ տեղեկություններ, որոնք՝ անկասկած, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 14-րդ կետի իմաստով հանդիսանում են բժշկական գաղտնիք։

Ավելին՝ քրեադատավարական օրենսդրության իմաստով, բժշկական գաղտնիք կազմով տեղեկատվությունը, բացառապես դատարանի սանկցիավորմամբ ստացվող և օգտագործվող տեղեկատվություն է, այսինքն՝ օրենսդրի բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվության բացահայտման անթույլատրելիության տրամաբանությունից կարելի է հաստատապես պնդել, որ նույնիսկ առանց դրանց օգտագործման հնարավարության, այդպիսի տեղեկատվությունը վարույթ իրականացնող մարմնին հասու դառնալը, կոպտորեն ոտնահարում է բազմաթիվ պացիենտների անձնական կյանքի և անձռմխելիության կոնվենցիոնալ և սահմանադրական իրավունքները։ Այլ կերպ՝ ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնք կարող են վերաբերել մեկ կամ մի քանի անձանց, սահմանափակվում են բազմաթիվ պացիենտների հիմնարար իրավունքները, որը ակնհայտորեն խախտում է հանրային և մասնավոր շահերի միջև առկա հավասարկշռությունը և լայն իմաստով չի բխում արդարադատության սպասարկման շահերից։ Մասնավորեցնելով նշածը, հարկ է արձանագրել, որ խուզարկությամբ բժիշկներ Արմեն Չարչյանի և Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից վերցվել են նաև վերջիններիս աշխատանքային համակարգիչները, որոնց մեջ պարունակում է բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

Թեև պարզագույն է, որ դրանք քննության համար հետաքրքրություն չկազմող տեղեկություններ են և չեն կարող կցվել քրեական վարույթին, սական անհերքելի է, որ մինչ քննիչի կողմից դրանց վարույթի շրջանակներում օգտագործման հարցը լուծելը, վերջինս պետք է այն բովանդակային ուսումնասիրում իրականացնի, ինչն էլ հենց կվտանգի բժշկական գաղտնիքը ստանալու անթույլատրելիության սկզբունքը։ Այսինքն, Դատարանը նույնիսկ չի կանխատեսել, թե ինչպես պետք է տարանջատի բժշկական գաղտնիք պարունակող տվյալը՝ գործի համար նշանակություն ունեցող տվյալից, և թույլտվություն տալով՝ փաստացի վտանգել է բժշկական գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության սկզբունքը»։

Նմանատիպ նյութեր

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակի կողմից երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու վերաբերյալ

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակի կողմից երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու վերաբերյալ

Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից...

Դատավորը համաձայն է Փաշինյանի հետ, որ դատավորները կոռումպացված են

  «Դե իդեալական համակարգեր չկան, դատական համակարգն էլ ասենք իդեալական չի»,- այսպես արձագանքեց դատավոր Սևակ Համբարձումյանը Փաշինյանի՝ «կոռումպացված դատական համակարգ է, մաֆիաներին է սպասարկում, երկրում անարդարության և սովի մեղավորը...

Հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կդառնան ոչ աշխատանքային

Հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կդառնան ոչ աշխատանքային

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը...

Քաղաքական է. դատավորը Փաշինյանի՝ «դատավորները կաշառք են վերցնում» հայտարարության մասին

  Փաշինյանի՝ «դատավորները կաշառք են վերցնում, բոլորը կաշառակեր են, երկրում անարդարության սովի մեղավորը դատավորներն են» հայտարարությունները քաղաքական համարող և չմեկնաբանող դատավոր Հովսեփյանը վստահեցնում է, որ երբեք իշխանությունների...

Հայտնի են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հայտնի են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորև ներկայացնում է 2026 թվականի հուլիսին անցկացվող միասնական քննությունների օրերը․ հուլիսի 5-ին՝...