«Մեզ ստորաբար խաբել են։ Մեզ խոստացել են, որ երկուշաբթի օրը կընդունեն։ Իրանք իրանց խոսքի տերը չեն, չեն կարում տղամարդկություն պահեն», — այս մասին ՊՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները պահանջել էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի հետ, սակայն նրանց հայտնել էին, որ վերջիններիս փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ծնողի` հավաքված 30-ի փոխարեն։ Դա առաջացրել էր ծնողների զայրույթը, իրավիճակը ՊՆ-ի դիմաց լարվել էր։
Մանրամասն՝ տեսանյութում։






