Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ. Տեր Ավետիք

1 Ապրիլի, 2026

Սյունիքի թեմի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։

«Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

Օրերս փոփոխութիւններ են կատարուել ՀՀ վարչապետի աթոռը զաւթածի 2018թ․ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մէջ։ Ըստ այդմ՝ յանձնաժողովում որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Ռուբէն Վրդ. Զարգարեանին փոխարինել է Արման Սարօեանը (նախկին Գէորգ եպիսկոպոս)։

Պարզ է, որ յիշյալ որոշումը գործող իշխանութիւնների կողմից իրականացուող հերթական ակնյայտ հակաեկեղեցական քայլն է։

Ակնյայտ է նաեւ, որ կարգալոյծ Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ տուեալ յանձնաժողովում, առաւել եւս ներկայացուել իր նախկին հանգամանքի մէջ։ Պետական կամ որեւէ այլ կառույցում Եկեղեցու անունից կարող է ներկայացուած լինել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պաշտօնապէս լիազորուած անձը։

Աւելին, յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշման մէջ հստակ ամրագրուած էր «(համաձայնութեամբ)» եզրույթը, ինչը ինստիտուցիոնալ առումով ապահովում էր, որ յանձնաժողովում Եկեղեցու ներկայացուցչի թեկնածութիւնը պարտադիր համաձայնեցուում է Մայր Աթոռի հետ։ Սոյն փոփոխութեամբ այդ պահանջը միտումնաւոր հեռացուել է, ինչը նշանակում է, որ փորձ է արուում իւրացնել Եկեղեցու՝ իր իսկ ներկայացուցչին որոշելու օրինական իրաւունքը։

Հարկ է ընդգծել, որ յանձնախմբում Հայ Եկեղեցին ներկայացուած է ի դէմս քրէակատարողական հիմնարկների հոգեւոր տեսչի, ով քաջատեղեակ է ոլորտի խնդիրներին եւ նրբութիւններին։ Արման Սարօեանի նշանակումը հակասում է նաեւ այս տրամաբանութեանը՝ խախտելով ձեւաւորուած ինստիտուցիոնալ մօտեցումը։

Այսպիսով, ականատեսն ենք կամայական եւ հակականոնական գործընթացի, երբ իշխանութիւնը՝ ի դէմս ՀՀ Վարչապետի աթոռը զաւթածի, ինքնակամ որոշում է, թէ ով պէտք է ներկայացնի Մայր Աթոռը, եւ նշանակումներ է անում Եկեղեցու անունից։ Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցի-պետութիւն հարաբերութիւնների իրաւական, բարոյական ու արժեհամակարգային հիմքերի համակարգային քայքայում»,-գրել է Տեր Ավետիքը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...