Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին. Փաստինֆո

1 Նոյեմբերի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հրաժարվել է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները և հայտնվել մեղադրյալի աթոռին։  Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։

ՀՅԴ անդամները պարբերաբար բարձրաձայնել են՝ Բաբաջանյանի կողմից վճիռը չկատարելու հարցը, ավելին, մտահոգություն են հայտնել առ այն, որ Ա․Բաբաջանյանը 2021-ից մինչր օրս ոչ միայն խուսափել է կատարել Դաշնակցության մասով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այլև շարունակում է իր զրպարտչական էությունն ու վարքը, այս անգամ անուններ հնչեցնելով և Դաշնակցությանը կապելով հոկտեմբերի 27-ի հետ։ Պարզվում է, սակայն, ՀՅԴ գործով վճիռը միակը չէ, որը Բաբաջանյանը չի կատարել։ Վերջինս հրաժարվել է կատարել նաև Խոսրով Հարությունյանի գործով վճիռը, որով ևս պարտավորվել է հերքել զրպարտությունը, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել։

Այժմ Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը  չկատարելու համար։  Նրան մեղադրանք է՝ ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...