Արհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ֊ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը․ «Փաստ»

18 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է․

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին նախատեսված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպվող արդարադատության պահանջով հանրահավաքը Ազատության հրապարակում։ Սակայն վերջին ժամերին ակնհայտ է դառնում, որ իշխանական շրջանակները փորձում են տարբեր եղանակներով խոչընդոտել այդ հավաքի բնականոն անցկացումը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական կառույցների միջոցով մայրաքաղաքում ստեղծվում են արհեստական խցանումներ։ Օրինակ` ՔՊ֊ական պատգամավոր Խաչատուր Սուքիասիանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն։

Բացի երթևեկության խոչընդոտներից, իշխանությունները, ըստ տարբեր աղբյուրների, ներքին հրահանգներ են տվել պետական կառույցների, բանկերի, ՀԷՑ֊ի և այլ կառույցների աշխատակիցներին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո չմասնակցել հավաքին։ Չեն բացառվում նաև ուժային կառույցների միջամտությունները՝ «անվտանգության նկատառումներով» փողոցների ժամանակավոր փակման ձևով։

Չնայած իշխանական փորձերին՝ սոցիալական ցանցերում շարունակվում են հավաքին մասնակցելու կոչերը։ Տասնյակ հանրային ու քաղաքական գործիչներ միանում են ֆլեշմոբին՝ ընդգծելով, որ սա ժողովրդի արդարության պահանջն է, որը չի կարելի խոչընդոտել որևէ վարչական կամ քաղաքական ճնշմամբ։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

  «Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։ Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250...

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են վերացնել հիջաբի կրման արգելքը։ Հաղորդվում է, որ «գրանցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման...

Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

  «Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես...

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...