Արևմուտքի երկրները կորցնում են իրենց առաջատար դիրքերը. Պուտին

28 Ապրիլի, 2026

Արևմուտքի երկրները կորցնում են իրենց առաջատար դիրքերը՝ զիջելով իրենց տեղը նոր աճի կենտրոններին՝ Գլոբալ Հարավի պետություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաց երկխոսություն» միջազգային ֆորումի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում։

«Նախկին մոտեցումներն ու գործարար կյանքի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոնները աստիճանաբար կորցնում են իրենց ուժը, այդ թվում՝ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը և տեղը զիջում աճի նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին», — նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ ի հայտ է գալիս գլոբալ զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն, որում մեծ դեր են խաղում այն ​​պետությունները, որոնք հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը տարբեր ոլորտներում և ունակ են որոշել իրենց զարգացման վեկտորները։ «Իհարկե, ակնհայտ է. ոչ մի երկիր չի կարող զարգանալ միայնակ՝ այլ պետությունների հաշվին կամ նրանց վնասելով։ Ավելին, ժամանակակից գլոբալ մարտահրավերները պահանջում են համատեղ արձագանք և համատեղ ջանքեր», — հավելել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր

Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան 

  «Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին...

Հայաստանի Հանրապետությունում մեղադրանքները հարուցվում են քարոզչական նպատակներով․ Լևոն Քոչարյան

  «Պարոն Վարդևանյան, քննարկումների հիմնական մասը վերաբերում էր այստեղ քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց գործերին: Միայն այս դահլիճում բազմաթիվ նման մարդիկ կան ընդդիմադիր հատվածում, ճիշտ է, ու սա կարևոր է՝ այս հարցը քննարկելը,...

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի...

Էլեկտրական ավտոմեքենաների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 5-ը ներառյալ

Էլեկտրական ավտոմեքենաների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 5-ը ներառյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026...