Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկեր երկրների ընտրություններին. Զախարովա

1 Ապրիլի, 2026

Արևմտյան ԶԼՄ-ներում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների հրապարակումը ցույց է տալիս, որ հենց Արևմուտքի երկրներն են տարբեր կերպերով միջամտում այլ պետությունների, անգամ իրենց դաշնակիցների ընտրություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաղորդում է Րիա Նովոստին:

Զախարովան ընդգծել է, որ ավելի քան 10 տարի Ռուսաստանը լսել է իր հասցեին ընտրություններին միջամտելու մեղադրանքներ, սակայն Հունգարիայում քվեարկության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, թե իրականում ով է փորձում ազդել այլ երկրների ընտրությունների արդյունքների վրա։

«Երեկ՝ 2026 թվականի մարտի 31-ին, ամբողջ աշխարհը ստացավ ապացույցներ, որ ոչ թե Ռուսաստանն է միջամտում իրենց ընտրություններին, այլ հենց արևմտյան երկրներն են միջամտում ընտրություններին ամբողջ աշխարհում», — ասել է դիվանագետը՝ «Sputnik» ռադիոյի եթերում մեկնաբանելով ԱԳ նախարարների խոսակցության մասին ԶԼՄ հրապարակումները։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...

Այս կալանքը ոչ թե իրավական, այլ վրեժխնդրության հարց է․ Քրիստինե Վարդանյան

  «Արդեն մեկ ամիս է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ ապօրինի կալանավորված է։ Այս ասուլիսները նրա համար են, որ գործի զարգացումների մասին տեղեկացնենք և ներկայացնենք այն հիմքերը, որոնք ցույց են տալիս, որ այս կալանքը կապ...