Արձանագրենք, որ այս տարվա մեջ սա արդեն 17-րդ մահվան դեպքն է, որ գրանցվել է ՔԿՀ-ներում․ Գառնիկ Դանիելյան

29 Օգոստոսի, 2025

«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական մահվան դեպքն է գրանցվել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մահացածը Արցախից բռնի տեղահանված էր։ Չնայած առողջական սուր խնդիրներին և բազմաթիվ բողոքներին՝ կալանավորին չեն տեղափոխել բժշկական հաստատութուն, չեն ցուցաբերել պատշաճ բժշկական օգնություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստաբանը մահացած կալանավորի մահվան հանգամանքների վերաբերյալ դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին՝ պահանջելով անցկացնել ուղիղ և լիարժեք քննություն։

Բազմիցս բարձրաձայնել եմ, որ ՔԿՀ-ներում բարձիթողի վիճակը հանգեցրել է դատապարտյալների շրջանում մահվան դեպքերի աճին։ Չի ցուցաբերվում պատշաճ բժշկական օգնություն, կա դեղորայքի խնդիր, առողջական լրջագույն խնդիրներ ունեցող կալանավորները չեն տեղափոխվում բժշկական հաստատություններ։ Լավագույն դեպքում՝ ազատազրկվածները ստիպված են լինում սպասելու մի քանի ամիս, որպեսզի իրենց հերթը հասնի։ Այնինչ, այդ ընթացքում էլ վատ վերջաբանով դեպքերը անխուսափելի չեն։ Մի շարք հիվանդությունների դեպքում, որոնք կարող են մահվան հանգեցնել, բժշկական ծառայությունը պետք է իրականացվի արտահերթ:

Արձանագրենք, որ այս տարվա մեջ սա արդեն 17-րդ մահվան դեպքն է, որ գրանցվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում։ Մեծ թիվ են կազմում նաև ինքնասպանությունները, ինքնավնասումները։

ՔԿՀ-ներում կենցաղային, սանիտարահիգիենիկ տարրական պայմանների բացակայության, ջրի որակի և պատշաճ բուժծառայության ապահովման խնդիրների մասին բարձրաձայնել եմ բազմիցս՝ ԱԺ ամբիոնից, պատասխանատուներին անձամբ առաջարկներ ներկայացնելով։

Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին ճամարտակող իշխանությունների համար մարդն արժեք չունի: Չնայած ներկայացված բազմաթիվ առաջարկներին և ահազանգերին՝ սրանք համառորեն շարունակում են անտեսել խնդիրները: Այսպիսի պայմաններում առողջ մարդն էլ կալանավորվելու պարագայում ձեռք կբերի մի շարք հիվանդություններ:

Մեկ անգամ ևս խնդրի շուրջ եմ հրավիրում պատկան մարմինների՝ ՀՀ արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։ Հրատապ անհրաժեշտություն են այս ոլորտում համակարգային փոփոխությունները, այլապես  ականատեսն ենք լինելու ավելի տխուր վիճակագրական պատկերի»։

Նմանատիպ նյութեր

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...