Արդարադատությունը դարձել է իշխանության գործիք՝ ոչ թե օրինականության պահապան, այլ քաղաքական հաշվեհարդարի միջոց. պատգամավոր

16 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018 թվականին Փաշինյանն ու իր թիմը խոստացան «զրոյական հանդուրժողականություն» կոռուպցիայի հանդեպ, թափանցիկ կառավարում և ժողովրդավարական վերահսկողություն պետական համակարգում։

Սակայն յոթ տարի անց հստակ է մի բան՝ կոռուպցիան ոչ միայն չվերացավ, այլ ավելի ծաղկեց:

Ի՞նչ ունենք այսօր.

Պետական բարձր պաշտոնյաներ, ովքեր կարճ ժամանակում դառնում են բիզնես ունեցվածքի տերեր՝ առանց բացատրության, առանց հաշվետվության։

Պետական գնումների համակարգ, որը չի ծառայում մրցակցությանը, այլ ընտրովի մատակարարներին։ Արժեքները ուռճացված են, պատասխանատվությունը՝ զրո։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը գրեթե լուռ է, երբ խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին:

Ապօրինի հարստացման բազմաթիվ դեպքեր՝ առանց իրավական հետևանքի։

Թափանցիկության պակաս՝ մարզային բյուջեներից մինչև խոշոր պետական ծրագրեր։

Այսօր պետք է հստակ ասել՝

-Փաշինյանի իշխանությունը դավաճանեց իր իսկ խոստումներին։

— Ժողովրդի վստահությունը օգտագործվեց իշխանությունը սեփականացնելու համար:

-Կոռուպցիան դարձել է օրվա իշխանության կենսակերպը, իսկ անպատժելիությունը՝ համակարգի գրավականը։

— Արդարադատությունը դարձել է իշխանության գործիք՝ ոչ թե օրինականության պահապան, այլ քաղաքական հաշվեհարդարի միջոց։

-Պետական համակարգում հաստատվել է կլանային մտածողությունը։ Գնումները շարունակվում են՝ առանց մրցույթների, առանց թափանցիկության։

Ինչ է սա, եթե ոչ՝ ժողովրդին բացահայտ և համակարգված խաբեություն:

Փաշինյանական հակազգային իշխանության մոտ կոռուպցիան դարձել է հստակ գործելաոճ:

Հայաստանը չի կարող կառուցվել ստի, խարդախության և կեղծ արդարության վրա»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...