Արցախին նվիրված ցուցադրություն՝ Մոսկվայում. հիշում ենք, որ վերադառնանք

11 Մայիսի, 2026

Խոսել Արցախի բարբառով՝ Արցախի մասին, ներկայացնել Արցախը հենց արցախցու աչքերով: Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում արցախյան շունչն էր թևածում:

«Հիշում ենք, որ կորուստի չմատնվենք, հիշում ենք, որ վերադառնանք»: Այս միտքն էր կարմիր թելի պես անցնում յուրաքանչյուրի խոսքում Արցախին նվիրված ցուցադրության բացմանը: Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես Արցախի հերոսական պայքարի, հաղթանակի օր և հենց այդ օրվան էր նվիրված ցուցադրությունը, որը մայիսի 10-ին բացվեց Մոսկվայում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնության խոսքում նշեց, որ Արցախը թեպետ ավերված է և ամայի, բայց միշտ մեզ հետ է: «Մեր սրտերն այնտեղ են, որտեղ մեր սրբավայրերն են, մեր արցախյան եկեղեցիները:

Այսօրվա ցուցադրությունը մեր բողոքն է Արցախի դավաճանական հանձնման դեմ, մեր Արցախում հայկական հոգևոր ժառանգության բարբարոսական ոչնչացման դեմ, մեր բողոքն է նեոնացիզմի, ահաբեկչության ու ցեղասպանության դեմ»,-ասաց Եզրաս սրբազանը:

Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ հայ ժողովուրդը կանգնած է հայրենիքը կորցնելու վտանգի առաջ և պետք է միասնական գործել ընդդեմ չարի: Նա նաև խոսեց բռնագաղթած արցախահայերի և Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանության մասին: «Ամեն օր բոլոր ատյաններում պիտի խոսենք գերիների վերադարձի մասին: Եթե կան գերիներ, ուրեմն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում ամեն ինչ լուծված չէ, ուրեմն այդ խաղաղությունը իմիտացիա է»,-ասաց Ա. Ղուլյանը:

Արցախին նվիրված ցուցադրության պատկառելի հատվածը գրքերն էին: Տարբեր ժամանակներում տպագրված գրքերի ընտրանին ներկայացնում էր Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, քաղաքական անցուդարձը, ժողովրդի կենցաղն ու ավանդույթները: Թանգարանում պատշաճ տեղ էր հատկացված Արցախի ռելիեֆային քարտեզին, որը Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ պատրաստվել է Հայաստանում և տեղափոխվել Մոսկվա: Քարտեզի վրա խորաքանդակներով մանրակրկիտ ներկայացված են Արցախի եկեղեցիները, գետերը, լեռները, բնակավայրերը՝ իրենց հայկական անուններով:

Արցախի գեղատեսիլ բնությունը, բնակավայրերը, երկհարկանի փայտե տներով նեղլիկ փողոցները, եկեղեցիներն ու սրբությունները ներկայացված էին արմատներով արցախցի չորս նկարիչների կտավներում:

Մինչ սրահ մտնելը հյուրերին դիմավորում են արցախյան գորգերը՝ վառ գույներով, ազգային նախշազարդերով ու խորհրդաբանությամբ, որոնք անշփոթելի են ու անկրկնելի: Դրանք համաշխարհային մշակութային գանձարանում արդեն հազար տարի է իրենց տեղն ու դիրքն ունեն, թեպետ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայացնել հայկական գորգարվեստը՝ որպես իրենց մշակույթի մի մաս: Եվ ոչ միայն գորգարվեստը, այլև հայկական ժառանգությունն ընդհանրապես: Չբավարարվելով դրանով, հիմնահատակ ոչնչացնում է Արցախի հայկական սրբություններն ու եկեղեցիները: Այս մասին իր խոսքում նշեց ակադեմիկոս, բժիշկ Արմայիս Քամալովը: Նա ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա ու դատապարտի այդ եղերագործությունը:

«Տապան» թանգարանում այսուհետ մշտապես կցուցադրվեն Արցախի քարտեզը, արցախցու խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող կտավներն ու լուսանկարները, որոնք ինչպես հայ, այնպես էլ օտարազգի այցելուների համար հսկայական հարստություն են և վկայություն՝ Արցախի հայկականության մասին:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...