Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան

28 Ապրիլի, 2026

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Գեղամ Զաքարյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության քննությունը. դատարանը որոշել է քննիչի միջնորդությունը բավարարել մասնակի և Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառել տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով, այդ ընթացքում սահմանափակելով նաև նրա շփվելու իրավունքը բոլոր անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ տեղեկացնելով, որ Գեղամ Զաքարյանն այն նույն անձն է, որն Արթուր Ավանեսյանի (Կանդազի) գործով մեղադրվում է ընտրակաշառքի մեջ։

«Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, այլ միայն քաղվածքը։ Որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունը բավարար է դատարանի որոշումը որակելու որպես ակնհայտ անհիմն, ապօրինի և անօրինական, որովհետև դատարան է ներկայացվել մի այնպիսի միջնորդություն, որը պետք է մերժվեր առհասարակ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հիշեցնում եմ, որ, ըստ ձայնագրությունների, Գեղամ Զաքարյանը, իբրև թե, ինչ-որ անորոշ ընտրակաշառքի դիմաց տվել է իր և իր ընտանիքի անդամների ձայնը «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին տալու խոստում, այն դեպքում, երբ պարզվել է, որ Գեղամ Զաքարյանի ընտանիքի անդամներից չորսը, այսինքն, բացի իրենից մնացածը չունեն անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և օժտված չեն անգամ պասիվ ընտրական իրավունքով՝ նրանք ձայն տալու իրավունք չունեն։ Ոչ միայն չունեն ՀՀ քաղաքացիություն, այլ՝ նույնիսկ չեն էլ դիմել։ Նրանք հանդիսանում են Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- մանրամասնեց փաստաբանը։

Ռ. Երիցյանի փոխանցմամբ՝ կարողացել են հասնել նրան, որ Գեղամ Զաքարյանի նկատմամբ նշանակվի ոչ թե բանտային, այլ՝ տնային կալանք։

«Բայց այս ընթացքում Արցախից բռնի տեղահանված 5 հոգուց բաղկացած ընտանիքի միակ խնամակալը, զրկված լինելով աշխատանքից, ստիված է լինելու մնալու տանը, որևէ անձի հետ չշփվել, որևէ գործողություն չձեռնարկել, այն դեպքում, երբ անձը երեք պատերազմների մասնակից է, երկու անգամ ականի պայթյունի հետևանքով ստացել է ծանր վիրավորումներ, ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներով, մարմնում կան տարբեր բեկորներ։ Ընդամենը ասել է՝ լինելու է իր մարտական ընկեր Արթուր Ավանեսյանի հետ և հետագայում ակնկալում է աշխատանք»,- ասաց նա և հավելեց, որ այդ ամենը նախատեսված է կուսակցության նախընտրական ծրագրով։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...