Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. «Փաստինֆո»

29 Ապրիլի, 2025

Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։

Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։

Ըստ այդմ՝ ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված որպեսզի դրանք վերագրանցվեն ՀՀ-ում, իրենց աշխատանքը շարունակելու համար։

Հարց էր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք ՀՀ-ում են և որևէ ձևով ծանրաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող գույքերը գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա, իսկ ՀՀ կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում  են կառավարությունը։

Նմանատիպ նյութեր

Մերոնք Բաքվում տանջվում են, իսկ դուք «ճանապա՞րհ եք» տալիս մերոնց տանջողներին․ Հովհաննես Իշխանյան

Մերոնք Բաքվում տանջվում են, իսկ դուք «ճանապա՞րհ եք» տալիս մերոնց տանջողներին․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի քմահաճույքով սրանք Սահմանադրություն են փոխում ու Գարեգին Երկրորդի դեմ ահաբեկչություն անում, նաև Ադրբեջանին են հանձնել Արցախն ու հայերիս իրավունքները, և պատրաստվում են Սաֆարովներին...

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքում նոր էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով,...

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում և Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում: Լուսինն ամբողջությամբ ծածկել է Արեգակը Գրենլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի, Ռուսաստանի որոշ հատվածներում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18...

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում: Զելենսկին հայտարարել է,...

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում...