Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին․ «Հրապարակ»

26 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Եվ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձեւավորել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին։ Ուստի որոշել են պառակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։

Մեզ պատմեցին, որ ՀԿ որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլաքները ՀՀ իշխանություններից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե` մենք ՀՀ իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք, Բաքվում պահվող գերիների, մեր վերադարձի իրավունքի համար պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ին, ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան դեսպաններին:

Սակայն այդ փորձերը մերժվել են: Եվ ոմանք հրապարակային հայտարարություններ են արել, թե չեն մասնակցելու հանրահավաքին: Իրականում արցախցիների այս հավաքը, սոցիալական խնդիրներից զատ, նաեւ քաղաքական օրակարգ է առաջ տանելու: Թեեւ կենտրոնում ապրիլի 1-ից արցախցիներին հատկացվող 40 հազարների դադարեցման հարցն է եւ բնակարանների ապահովման ռեալ ծրագրի պահանջը, քանի որ գործող ծրագրով բանկերն արցախցիներից կանխավճար են պահանջում՝ հաշվի չառնելով պետության տված սերտիֆիկատները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...