Արայիկ Հարությունյանին ծաղրում են՝ ֆեյք պատմության համար

25 Հուլիսի, 2025

Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ, 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն»:

Իր խոսքը հիմնավորելու համար տարածել է հրապարակումից հատված․ «Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը ևս տապալեցին հոգևորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, և աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել»: Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն…»:

Արայիկ Հարությունյանի այս գրառումը բազմաթիվ արձագանքներ է ստացել այն մասին, որ իգական դպրոցները բացվել են դեռ այն ժամանակ, երբ Րաֆֆին երիտասարդ էր և անգամ դեռ չէր էլ ծնվել։

Ռուբեն Վարդապետ Զարգարյանը գրում է․ «Պատմությունը կեղծողներին եւ Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին ի պատասխան փաստերով

Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.) և այլն։

Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»։

Ֆեյսբուքյան օգտատեր Նիկողոս Հովհաննիսյանն էլ գրում է․ «Ուրեմն՝ էս հով տեղ աճած դդումն ասումա, որ հոգևորականներն ուզեցել են սպանել Րաֆֆուն, որովհետև Րաֆֆին ցանկացել է երկսեռ դպրոց բացել։ Անկեղծ՞, ես հիասթափված եմ մեծն ԴԴՄԻԿ։ Արա դու ինչ Դեբիլ ես բայց, գոնե նենց բան խոսիր, որ պատմությունը չչափալախի էլի այ տխմար։ Հիմա տեղադրում եմ՝ այդ ժամանակահատվածում բացված՝ մեկ երկսեռ դպրոցի պատմություն ու դու նայիր հիմնադրի անունը՝ այ էշ։

Հ.Գ. Ի դեպ՝ Րաֆֆին մահացել է 1888թ—ին»։

Նա հրապարակել է 1880 թվականին Նոր Ջուղայի Չարսու թաղամասում հիմնադրված Ազգային կենտրոնական երկսեռ դպրոցի պատմությունը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...