Արատավոր պրակտիկա քրեակատարողական հիմնարկներում. խախտում են պաշտպանության իրավունքները

14 Հոկտեմբերի, 2025

Ինչպես պարզվել է Միքայել Սրբազանի շահերը ներկայացնելու փուլում, մի արատավոր պրակտիկա է տարածված քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել Սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից:

Բողոք եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մակագրվել է Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին: Ինչպես և սպասվում էր Մասիս Մելքոնյանից, նա խախտում չի գտել և բողոքս մերժել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը 06.10.2025թ. որոշմամբ բավարարել է բողոքս՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել Սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը: Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար:

Կներկայացնեմ մի քանի մեջբերում որոշումից՝

«… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: »

«…Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով փաստաբանական գաղտնիքին տրված բնորոշումից հետևում է, որ գործում է փաստաբանական գաղտնիքի գոյության կանխավարկածը, հետևապես, տրամաբանական է, որ փաստաբանի և իր վստահորդի անարգել տեսակցելու իրավունքը, որը կոչված է ապահովելու փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը, տարածվում է նաև նրանց միջև հաղորդակցության ցանկացած եղանակի, այդ թվում՝ վարվող նամակագրության կամ որևէ այլ թղթակցության նկատմամբ, որի պայմաններում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հիմնարկի աշխատակիցները «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջների լույսի ներքո կրում են փաստաբանի՝ վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի պայմաններ ստեղծելու պարտականություն:»:

«…Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և աշխատակիցներն իրավասու չեն եղել զննելու միջոցով ծանոթանալ փաստաբան Ա. Զոհրաբյանի կողմից իր վստահորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին փոխանցած փաստաթղթերի բովանդակությանը, հետևապես քննարկվող դեպքում թույլ է տրվել կալանավորված անձ Միքայել (Գևորգ) Աջապահյանի՝ Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտում:»:

Հ.Գ. Փաստաբան գործընկերներիս կարող եմ տրամադրել որոշման օրինակը (անձնական նամակով կամ մեկնաբանության մեջ նշեք Ձեր էլ. հասցեն, կուղարկեմ)»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...