Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ Գագիկ Ծառուկյան

27 Հուլիսի, 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

«Վերջին շրջանի իմ հանրային գործունեության հիմնական ուղերձներից են եղել ներքին համերաշխությունը, տնտեսությունը «ռուսամետի» ու «արևմտամետի» բաժանելու անթույլատրելիությունը, վերկուսակցական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող նման բարդ իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումները գտնել։

Անկախ բոլոր անարդարություններից, որոնք կատարվել են իմ և իմ թիմի նկատմամբ, ես այսօր պնդում եմ նույնը։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Դա թշնամու երազանքն է։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այս գիտակցումը կգերիշխի։

Թեև հիմա ունեմ տեղեկատվության որոշակի պակաս, բայց պատկերացնում եմ այն լրջագույն դժվարությունները, որոնց առնչվում են տարբեր ոլորտների մեր գործարարները։ Տարիների ընթացքում մարդկանց քայլ առ քայլ ստեղծածը, դրածը կարող է ջուրն ընկնել։ Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։

Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու։ Հիմա մենք անում ենք լրիվ հակառակը։

Իմ նախորդ ուղերձներից մեկում նշել էի, որ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս։ Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։

Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղը խնդիրներ են առաջանալու նոր ոլորտների համար։ Իսկ քայլեր կան, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ տնտեսվարողը, հայ գործարարը, հայ աշխատողը, հայ գյուղացին չկանգնի անդառնալի կորուստների առաջ։ Ցավոք, ես հիմա չեմ կարող կոնկրետ քայլերով օգտակար լինել, բայց վստահեցնում եմ, որ քայլեր, հնարավորություններ կան։ Բիզնեսը, աշխատատեղերը հիմնվում են երկար տարիների ընթացքում, բայց կարող են քանդվել ընդամենը մի քանի շաբաթում։

Ուզում եմ դիմել նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք ինձնից անկախ պատճառներով այսօր զրկվել են բնականոն աշխատանքի պայմաններից և հայտնվել անորոշության մեջ: Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է: Անհավանական էր պատկերացնել, որ սեփական երկրում կարող էին միտումնավոր կերպով վնասել աշխատող հիմնարկներին, կանգնեցնել գործող ձեռնարկությունները, թույլ չտալ հազարավոր աշխատող մարդկանց՝ գնալ աշխատանքի, երբ առանց այդ էլ երկիրը դժվար տնտեսական վիճակում է, բայց դե սա է մեր իրականությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է, և բոլորդ վերադառնալու եք ձեր կանոնավոր աշխատանքին:

Ինչ վերաբերում է վերկուսակցական համագործակցությանը, ապա դա ավելի շատ մտածողության խնդիր է։ Հայաստանն իրոք կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Միայն Իրան-ԱՄՆ պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, մեր տնտեսության սուր ռիսկերը, Ադրբեջանի անթաքույց հավակնությունները հերիք են՝ հասկանալու մեր առաջ կանգնած ռիսկերի ահռելի ծավալը։

Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի. Հայաստանի և սփյուռքի։ Այս պայմաններում ի՞նչ կուսակցական պատկանելություն, ի՞նչ կուսակցական նախասիրություն։ Մենք ունենք ոլորտային հարյուրավոր մասնագետներ, որոնք կուսակցության անուն լսել չեն ուզում, բայց կարող են շատ մեծ օգուտ տալ մեր երկրին՝որպես մասնագետ և որպես մարդ։

Որպես սրտացավ հայ, որպես Հայաստանում ամբողջ կյանքս ապրած և ստեղծած մարդ, ես այսօր ավելի քան երբևէ զգում եմ այս գաղափարների կարևորությունը։

Կենտրոն ՔԿՀ
27.07.26թ.»։

Նմանատիպ նյութեր

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2...

Հեծանիվ են քշում. մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը մի շարք փողոցներում

Հեծանիվ են քշում. մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետևյալ հատվածներում. Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի,...

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և...

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը։ «Բերդ» թերթը գրում է. «Արցախցիներիս ցավալի կորուստների շարքը, ցավոք, շարունակվում է։ «Ռուս-ուկրաինական պատերազմը խլում է նաև մեր հայրենակիցների կյանքերը՝ մարդկանց, որոնք տարիներ շարունակ ճակատագրի բերումով ապրել են...

ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության...