Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ Վարուժան Գեղամյան

15 Սեպտեմբերի, 2025

Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետության նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։ Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թյուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում և տարածքներում ստեղծված պետական միավորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանյան կայսրության խորհրդանիշը։ Այն նույն պետության, որը ոչ միայն գրավել է նաև այսօրվա Հայաստանի մի մասը, այլև կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը, Համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Երկրորդ լուսանկարում Թուրքիայի նախագահի պատվո պահակախումբն է՝ 16 հոգի, ովքեր դիմավորում են պետական այցով այդ երկիր ժամանած պաշտոնյաներին։

16 զինվորներն ու իրենց ձեռքի դրոշները նույնպես խորհրդանշում են վերոնշյալ թյուրքական պետությունները։

Երրորդ լուսանկարում գործընկերների ետևում երևում է նույն այդ զինանշանը։

Թուրքիայում այս ու բազմաթիվ այլ խորհրդանիշներ չեն փոխելու։ Էնպես որ Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության։ Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու»:

 

Նմանատիպ նյութեր

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

  Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվեց մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։ Հայտնում են «Կարապետյան» հիմնադրամից։ Սամվել...

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Մինչ Երևանը պատրաստվում է իրականացնել խոշորագույն հաղորդակցային նախագիծը՝ TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», դրա առանցքային դեմքը դառնում է ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Ի՞նչ է հայտնի նրա մասին և ի՞նչ են մտածում նրա մասին Հայաստանում։ Այս մասին նշված է Deutsche Welle-ի...

«Ղրիմը կդառնա ազատ, ինչպես Ղարաբաղը». Թուրքիայում Ուկրաինայի դեսպան

«Ղրիմը կդառնա ազատ, ինչպես Ղարաբաղը». Թուրքիայում Ուկրաինայի դեսպան

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը ծավալուն գնահատական է տվել «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիային, պատերազմի ընթացքին և ուկրաինա-թուրքական հարաբերություններին», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Դիվանագետը շեշտել է, որ, չնայած շարունակվող...

Իշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին․ իրավական երկիր չունենք. Լիլիթ Գալստյան

«Այս դահլիճի ճնշող մեծամասնությունը ինձ ճանաչում է նախորդ գումարումից և, բնականաբար, քաջատեղյակ է այն ծանր քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում։ Նիստում դրանք դրսևորվել են գլխավոր դատախազի,...

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»

2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք։ Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող...