Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքանով կնվազի։Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 21-ին կեսօրից հետո, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։





