Առանց Թուրքիայի անհնար է հակամարտությունների կարգավորում․ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները՝ գիտակցում են դա․ Էրդողան

25 Հոկտեմբերի, 2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հակամարտությունների, այդ թվում՝ ռուս-ուկրաինականի, խաղաղ կարգավորումն այժմ անհնար է դարձել առանց իր երկրի մասնակցության։

«Այսօր բոլորը՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, գիտակցում են այն իրողությունը, որ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ Թուրքիա է։ Նրանք պետք է ընդունեն դա։ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն՝ ոչ մի տեղ իրավիճակը չի կարող հավասարակշռվել առանց Թուրքիայի։ Թուրքիան վստահելի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. այն արտահանում է խաղաղություն և կայունություն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում երիտասարդների առջև։

Նա հավելել է. «Թուրքիան դառնում է համաշխարհային տերություն՝ շնորհիվ իր սահմաններում և դրանից դուրս արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, պաշտպանական արդյունաբերության և տնտեսության մեջ ձեռնարկված վճռական քայլերի»։

«Նախկինում ոմանք ասում էին, որ Թուրքիան հեռանում է արևմտյան դաշինքից։ Նրանք ասում էին, որ Թուրքիայի առանցքը տեղափոխվում է դեպի արևելք։ Նրանք ասում էին, որ Թուրքիան մի կողմ է մղվում։ Այս բոլոր պնդումները, ի վերջո, հերքվեցին։ Մենք՝ նրանք, ովքեր ճիշտ կողմում էինք, ապացուցեցինք, որ ճիշտ ենք», — եզրափակել է նախագահը։

Նմանատիպ նյութեր

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...