Առաջին քայլերն ենք անում ուժեղ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ Նարեկ Կարապետյան 

25 Մարտի, 2026

Միջազգային անվտանգության համակարգն այսօր խորը տրանսֆորմացիա է ապրում: Նման պայմաններում չափազանց կարևոր է տիրապետել ինչպես պաշտպանական, այնպես էլ դիվանագիտական ներուժի, որպեսզի հնարավոր լինի դիմակայել մարտահրավերներին և զբաղեցնել սեփական տեղն արևի տակ: Առաջիկա տասնամյակը կորոշի, թե որ երկիրը և որ ժողովուրդը կկարողանան անել դա: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ բացելով կուսակցության կողմից կազմակերպված «Ջերմուկ – 2026» անվտանգության միջազգային համաժողովը

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ», — վստահեցրել է նա։ Կարապետյանի խոսքով՝ անվտանգությունը միշտ էլ առաջնահերթություն է եղել Հայաստանի ժողովրդի համար, սակայն այսօր այն խաթարված է, և Ջերմուկը դրա վառ ապացույցն է. համաժողովի անցկացման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ երկրի ինքնիշխան տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր:

Ընդդիմադիր գործիչը տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի օր առաջ ներկայացվել է անվտանգության ոլորտում Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը՝ հիշեցնելով, որ այն ներառում է վեց առանցքային կետ։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առաջին կետը ենթադրում է ուժեղ դիվանագիտության առկայություն, որը պետք է Հայաստանի համար ապահովի երկարատև խաղաղություն։ Ծրագրի կարևոր ասպեկտներից է նաև բանակի խորը տրանսֆորմացիան՝ ուժեղ բանակի ստեղծումը և պաշտպանական համակարգերի ավտոմատացումը։ «Երրորդ՝ պաշտպանված երկինքը։ Մեր երկիրը տեսել է, մեր պետությունը տեսել է մարտահրավերներ և տեսել է, որ այսօր՝ այս դարաշրջանում երկնքի պաշտպանվածությունը արմատական նշանակություն ունի երկարաժամկետ ապահովության համար՝ թե քաղաքացիական, թե ռազմական ապահովության համար։ Եվ այստեղ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն մասնագետներին», — վստահեցրել է Նարեկ Կարապետյանը։

Չորրորդ կետը՝ «խելացի սահմանների» ստեղծումն է։ «Այսօր Հայաստանում շատ են խոսում են խելացի տարբեր բաների մասին, երբեմն խելացի անասնագոմերի մասին, բայց մոռանում են, որ մեր սահմանները մեծամասամբ 20-րդ դարի սահմաններ են հիշեցնում։ Իրականությունը այնպիսին է, որ տասնյակ հազարավոր հայ զինվորներ այսօր սահմանին են և պահում են մեր երկրի անդորրը և որևէ տեխնիկական փոփոխություն նրանց կյանքում չկա։ Զինվորն է դիմակայում առաջին անվտանգային մարտահրավերներին», — ընդգծել է նա՝ բացատրելով, որ կուսակցությունն առաջարկում է մարդկանց փոխարինել տեխնիկական միջոցներով. առաջնագծում պետք է լինեն տեխնոլոգիաները, այլ ոչ թե մարդիկ։

«Մեր առաջարկը լինելու է փոխարինել դա տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գիծը պետք է տեխնիկական միջոցները լինեն, ոչ թե զինվորները։ Այդտեղ մենք ունենք առաջարկ, ունենք թիմակիցներ և հյուրեր, որոնք ունեն համապարփակ առաջարկ՝ Հայաստանի անվտանգային այդ կոնցեպցիան մշակելու համար՝ խելացի սահմանին», — հավելել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ տարբեր ժամանակաշրջանների փորձը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերությունը առանցքային դեր է խաղում պետության անվտանգության ապահովման գործում, իսկ դրա բացակայությունը լուրջ խնդիր է: Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամի՝ Հայաստանը, որպես էական ռազմական բաղադրիչ ունեցող երկիր, կարող է իրեն թույլ տալ սեփական պաշտպանական արդյունաբերությունը, պարզապես անհրաժեշտ է այլ մոտեցում

«Սա է մեր ծրագիրը՝ ռազմական արդյունաբերության, «խելացի սահմաններ», ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ և, ամենաառաջինը՝ իհարկե, ուժեղ դիվանագիտություն», — հայտարարել է նա՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ծրագրի իրականացման մեկնարկը տրվել է հենց սահմանամերձ դարձած Ջերմուկում: «Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները հրատապ են։ Մենք սպասելու ժամանակ չունենք և սկսում ենք գործել հենց այսօր՝ առաջին քայլերն անելով ուժեղ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», — եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

 

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...