Արաղչին Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել

25 Մարտի, 2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, մասնավորապես՝ Չինաստանին և Ռուսաստանին, կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել՝ դատապարտելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան և կանխել Միացյալ Նահանգների կողմից Խորհրդի հետագա շահարկումը, հայտնում է Tasnim-ը:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական ագրեսիայի հետևանքները:

Արաղչին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավը անվանել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի հիմնական պատճառը՝ ընդգծելով Իրանի հաստատակամ վճռականությունը՝ ազգային ինքնիշխանությն ու տարածքային ամբողջականության պաշտպանման հարցում, մինչև չհասնեն բոլոր նպատակներին և չստիպեն թշնամուն զղջալ իր «բարբարոսական ագրեսիայի» համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը դիտարկել է որպես տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի անբաժանելի մաս՝ հավելելով, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության բացակայությունը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայով։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի կողմից ձեռնարկվող միջոցները համապատասխանում են միջազգային իրավունքին և ուղղված են սեփական ինքնիշխանության ու ազգային անվտանգության պաշտպանությանը, ինչպես նաև նպատակ ունեն կանխել ագրեսորների կողմից Հորմուզի նեղուցի օգտագործումը՝ Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը փակ է ամերիկյան և իսրայելական նավերի, ինչպես նաև Իրանի դեմ ռազմական ագրեսիային մասնակցող այլ կողմերի համար՝ հավելելով, որ այլ երկրներին պատկանող նավերի տեղաշարժն իրականացվում է իրանական համապատասխան իշխանությունների հետ համաձայնեցված կերպով։

Արաղչին վճռականորեն դատապարտել է Իրանի վրա ճնշում գործադրելուն ուղղված Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների և որոշ այլ երկրների գործողությունները՝ հայտարարելով, որ Անվտանգության խորհուրդը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտքը կատարելու փոխարեն, անտեսել է ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը՝ ԱՄՆ-ի և այլ երկրների ագրեսիան։

Իրանը լրջորեն ակնկալում է, որ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները, հատկապես Չինաստանը և Ռուսաստանը, թույլ չեն տա ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի հետագա շահարկումը՝ հստակ դիրքորոշում որդեգրելով ամերիկա-իսրայելական ագրեսիվ պատերազմի դատապարտման հարցում, հայտարարել է Արաղչին:

Նմանատիպ նյութեր

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն, այս մասին գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր  Ֆեյսբուքյան էջում։ «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության...

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին, Ժամը 10.00-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք...

Պետք է բոլորս համախմբվենք․ ժողովուրդը պետք է գիտակցի, որ փռված ասֆալտը չէ ամենակարևորը․ Աննա Մայիլյան

  «Մենք այնպիսի մարտահրավերների և արդեն անցած կարմիր գծերի առջև ենք կանգնած, որ պետք է քայլեր արվեն, և ժողովուրդն առաջին հերթին պետք է հասկանա, որ վտանգների առջև է։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ հիմա ամենակարևորը փռված ասֆալտը չէ, այլ...

Մենք այսօր քաղաքական պայքարի մեջ չենք․ մենք պայքարում ենք մեր թշնամիների դեմ․ Դավիթ Ամալյան 

  «Այսօր Ալիևին դեմ լինելը մտավորականի խնդիր չէ, սովորական մարդու խնդիր է։ 90-ականներին Ալիևին դեմ լինելը, առհասարակ Ադրբեջանի դեմ լինելը՝ դա ողջունելի էր։ Այսօր, փաստորեն, դա անընդունելի է։ Համախմբված ընդդիմության կողքին լինելը դեռ...

Հղի կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ

Հղի կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...