Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը։
Որոշումը կայացրել է Կարեն Ֆարխոյանը` այն նույն դատավորը, որը կալանքի որոշում էր կայացրել։
Մկրտիչ սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։





