Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս ժամը 09:30-ին Սուրբ Նարեկ մատուռից հանդիսավոր թափորով Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը, որից հետո կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագի ավարտին կկատարվի Բժշկության աղոթք։
Բժշկության Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ն, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան աղոթքով մոտենալու Սուրբ Ավետարանին։






