Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել դեպքի մասին, որը պարունակում է հանցանքի տարրեր. փաստաբան

2 Հունվարի, 2026

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել դեպքի մասին, որն առերևույթ պարունակում է հանցանքի հատկանիշներ, գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում:

«Արագածոտնի Թեմ / Diocese of Aragatsotn of the Armenian Apostolic Churchի անդամներին կամ հիշյալ գործողություններին ներկա գտնվող անձանց խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր՝ հանցանքի առկայության դեպքում հաղորդում ներկայացնելու նպատակով։

Ստորև՝ հայտարարությունը․«Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։

Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել:

Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգեւորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է, որ 2026թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին իր անձը պետք է ներկայացվի, որպես Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ Պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը»,-գրել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանից եկող ազդակները բավական մտահոգիչ են․ Լևոն Քոչարյան

  «Այն գործողությունները, այն խոսույթը, որը այս իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք...

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների...

«Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի ՀՀ, կքննարկենք և հետևություններ կանենք․ Փաշինյան

  «Էներգետիկան այն ոլորտն է, որ առնվազն 10 տարվա կտրվածքով ենք մենք հարցերը քննարկում։ Երկաթուղու հետ կապված՝ մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է...

Ի՞նչ են քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպմանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում ընդունել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպման վերջում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության պատգամավոր Լևոն...