Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է

31 Մարտի, 2026

«Փաստ»-ը հղում անելով Կարմիր գիծ տելեգրամյան ալիքին գրում է․

Մինչև իշխանության գալը հարկադիրի տակ «ճռացող» Արարատ Միրզոյանը աչքի է ընկնում բավական շքեղ կյանքով։

Հանգստյան օրերին ՔՊ քարոզարշավի ժամանակ Միրզոյանը թանկարժեք հագուստ էր կրում՝ Brunello Cucinelli էլիտար բրենդի բրդյա բաճկոնակը՝ ժիլետը, որի արժեքը եվրոպական օնլայն խանութներում կազմում է 5955 դոլար կամ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։

Հղումները՝ այստեղ։

Այսպես, իշխանությանն անցնելուց նա արդեն հասցրել է գնել էլիտար անշարժ գույք շուրջ 112 միլիոն դրամի, իսկ 2024 թվականին Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը 39.405.46 եվրոյով հենց 2024 թվականի արտադրության «BMW» մակնիշի մեքենա գերմանական Michael Schmidt ավտոսրահից։

Հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում Հայաստանի թոշակառուի շուրջ 4 տարվա թոշակի արժեքի չափով ժիլետ հագնող Արարատ Միրզոյանը՝ արդյո՞ք Հայաստանում կոռուպցիա կա, թե ոչ։ Թե՞ այս ժիլետը ևս ձեռք է բերել վարկով։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...