Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը. Արմեն Այվազյան

11 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի` վերջին անհեթեթ և հակահայկական հայտարարությունները պետք է հանգիստ ընդունել։ Դրանք կազմում են հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմի մասը։
Կրկին հիշեցնում եմ` ս.թ. օգոստոսի 18-ին «Ֆեյսբուք»-ում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6–7 օրը մեկ։
Երեկ Ն. Փաշինյանի՝ Հայոց վեհափառի և եկեղեցու դեմ ոտնձգություններ կազմակերպելու հերթական սպառնալիքները և այսօր Ալեն Սիմոնյանի՝ հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամության, առևտրային և ընկերական կապերի իբր «անխուսափելի» առաջիկա հաստատումը մեր դեմ մղվող հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ կետերն են։
Կարիք չկա շատ հուզվել ՀՀ ԱԺ կոլաբորացիոնիստ խոսնակի անհեթեթություններով, նրա կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած և հենց այժմ էլ իրականացվող ցեղասպանական գործողությունների նկատելու չտալով կամ հայկական և ադրբեջանական կողմերի «մեղավորությունը» հավասարեցնելով։ Թշնամու հետ համագործակցությունը հենց այդպես է լինում։ Ոչ հայկական իշխանությունը և օտարին ծառայությունը հենց այդպիսին է լինում։ Հայկական ինքնության կորուստը, ազգային արժեքներից ու սեփական հայրենիքից հրաժարումը հենց նման տեսք է ունենում։ Պետք չէ նաև երկար-բարակ քննարկել, թե ինչու է անհնար այն, ինչի մասին բարբաջում է նշված «գործիչը»։
Փոխարենը պետք է հասկանալ, որ այդ զառանցանքներն ասվում են, որպեսզի ցնցեն հայերին, հատկապես նրանց գիտակից ու հայրենասեր հատվածին։ Խունտային հանձնարարված է ճնշել-համոզել-վարժեցնել հայ ժողովրդին այն մտքին, որ հայոց պարտությունը վերջնական և անշրջելի է, իսկ ադրբեջանցիների հաղթանակը՝ պատմականորեն և իրավականորեն արդարացված։
Ստուգեք. ոչ ուշ քան 10 օրից փաշինյանական խունտայի ներկայացուցիչներից լսելու ենք հակահայկական նոր հայտարարություններ, որոնց նպատակը դարձյալ լինելու է՝ ջարդել հայերին հոգեբանորեն, որպեսզի Հայաստանի ծրագրված քաղաքական ու ռազմական ջարդը հնարավորին չափ դյուրին և «սահուն» լինի։ Հետևաբար, նրանք իրենց ելույթներում, ինչպես երեկ և այսօր, արհամարհելու են հայոց բնական իրավունքները, ոտնահարելու են հայերի ազգային արժանապատվությունը, վիրավորելու են պարզ բանականությունը, որդեգրելու են թուրք-ադրբեջանական խոսույթներ։
Իսկ ես կարող եմ ասել ՀՀ ԱԺ ուծացած ու չհայ խոսնակին, որ անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը։
ՈՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ, ԻՆՔԸ ՆՎԱՍՏԱՑԱԾ Է ԱՎԱՐՏԵԼՈՒ»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...