Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»

4 Մարտի, 2026

Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։

«Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։

2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Նույն թվականից ընկերության միակ փայատերը Բաբկեն Հովակիմյանն է (նախկինում ընկերությունը գրանցված էր Հովակիմյանի մոր անունով)։ Ընկերությանն է պատկանում Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող շինանյութի մանրամեծածախ վաճառակետը։

2022 թ․-ից «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն սկսել է բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցել Աբովյան համայնքի վարչական տարածքում։ Երկուսը՝ Աբովյան քաղաքում, մեկը՝ Առինջ գյուղում։ Բացի դրանցից՝ ընկերությունն Առինջում կառուցել եւ շահագործման է հանձնել բնակելի տների թաղամասը(13 հատ երկհարկանի թաունհաուսներ)։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։

Բաբկեն Հովակիմյանը 2023 թ․-ին հիմնադրել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն էր՝ Ավետ Կոնջորյանը։ Նա ընկերության տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին (դրան նախորդել էր «Հետք»-ի՝ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հրապարակումը)։

Առինջի հողերի օտարումը

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ 2020 թ․ հուլիսին, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Առինջ գյուղի ավագանուն էր ներկայացրել Առինջի համայնքապետի պաշտոնակատարին՝ ՔՊ-ական Հայկ Մկրտչյանին (Առինջն այդ պահին Աբովյան համայնքի կազմում չէր)։ Պետրոսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Առինջում հիմնական խնդիրներից է հողազավթումը։ Հայկ Մկրտչյանի նշանակումից երկու ամիս անց սկսվեց 2020 թ․-ի արցախյան պատերազմը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո պետական կառավարման ճգնաժամ էր Հայաստանում, պետական եւ համայնքային ինստիտուտները բնականոն չէին գործում։ Վարչապետը մի քանի օր ընդհատակում էր։ Պատերազմի ավարտից մեկ ամիս հետո` դեկտեմբերին, Առինջի ավագանին սկսեց համայնքի մի շարք հողերի օտարումը։

Համայնքային հսկայական հողատարածքներ շուկայականից բազմապատիկ ցածր գներով օտարվեցին եւ վերջնարդյունքում դարձան շինանյութեր ներմուծող եւ վաճառող Բաբկեն Հովակիմյանի սեփականությունը։ Այդ հողամասերը գտնվում են Առինջ գյուղի՝ «Առինջ մոլից» դեպի Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքն ընկած հատվածում։

Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2020 թ․-ի դեկտեմբերի 9-ի եւ ավագանու դեկտեմբերի 28-ի որոշումներով նախ օրինականացվել է համայնքային հողում ինքնակամ կառուցված 70 քմ մակերեսով շինությունը, ապա այն,  զբաղեցրած 200 քմ հողամասի հետ մեկտեղ, վաճառվել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի մորը՝ Ցողիկ Համբարձումյանին։ Ինքնակամ շինության ու համայնքային հողամասի համար գնորդը վճարել է 1.3 միլիոն դրամ։

Առինջի ավագանու 2020 թ․-ի տարեվերջի նույն՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում կայացված որոշմամբ Բաբկեն Հովակիմյանի մորը սեփականաշնորհվել է մոտ 1 հեկտար հողամաս։ Ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության համայնքային հողամասերը (0.33 հա եւ 0.66 հա) վաճառել վարձակալին 32.5 միլիոն դրամով։ Գյուղատնտեսական հողամասի վաճառքի 1 քմ-ի գինը կազմել է 795 դրամ, իսկ արտադրական հողինը՝ 4524 դրամ։

Ավագանու որոշման մեջ բացակայում է հողամասի՝ նախկինում վարձակալված լինելու մասին որեւէ փաստական տվյալ (համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումներ եւ այլն)։ Ընդհանրապես, Առինջի ավագանու՝ մինչեւ 2020 թ․-ի դեկտեմբերի որոշումները հրապարակված չեն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ Առինջի նախկին համայնքապետարանի կայքն անհասանելի է (մինչև խոշորացումը)։

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։ «Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի...

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ: Ժամանակակից պետականաշինության և տարածքային պլանավորման տեսությունում տրանսպորտային ենթակառուցվածքները դիտարկվում են որպես պետական...

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր շարունակվել է ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողներն...