Աննա Մկրտչյանն այնքան անհայտ է իրենց հայրենի գյուղում, որ գյուղի բնակիչների միայն 6%-ն է քվեարկել նրա օգտին

29 Մայիսի, 2025

Վերջին օրերին նկատեցինք, թե ինչպես է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վազվզում տարբեր կայքերով ու այնտեղ արտահայտում իր բացահայտ ատելությունը Քոչարյանի հանդեպ։ Այս մասին գրում է Армянская вендетта թելեգրամյան ալիքը։

Որոշեցինք տեսնել, թե ինչպիսի թիկունք ունի նա իր հայրենի Քասախ գյուղում, որտեղ երկար տարիներ գյուղապետ է եղել նրա հայրը։ Հավանաբար հայրը, և, բնականաբար, Աննան, շատ սիրված ու ճանաչված են իրենց իսկ գյուղում, և, ամենայն հավանականությամբ, 2021 թվականին «Պատիվ ունեմ» դաշինքը, որի երրորդ համարը հենց Աննան էր, այնտեղ ջախջախիչ հաղթանակ է տարել։

Այսպիսով`
Քասախ գյուղում 2021 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալն են։
Ընտրողների թիվը՝ 4560
Քվեարկվել է՝ 2594
Փաշինյան՝ 1420 ձայն
«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)՝ 434 ձայն
«Պատիվ ունեմ» դաշինք — 266 ձայն.

Փաստացի չարախոսելու և փաստերը խեղաթյուրելու սիրահարն այնքան հայտնի չէ հայրենի գյուղում, որ գյուղի բնակիչների միայն 6%-ն է քվեարկել նրա և իր դաշինքի օգտին։

Միգո՞ւցե երիտասարդ պատգամավորը պետք է նախ հայրենի գյուղում հեղինակություն ձեռք բերի, հետո նոր միայն զրպարտի այն մարդուն, ով նույնիսկ նրա հարազատ գյուղում ավելի հայտնի է, քան ինքն ու իր հարազատները։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...