Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

9 Հունիսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է:

Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է ԶԵՐՈ, կրկնեմ՝ ԶԵՐՈ նշանակություն:

Այդ ու՞մ համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ: Ընդդիմության էլեկտորատի՞: Այսինքն, որեւէ մեկն ուզում է ասել, որ՝ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Նիկոլ Փաշինյանին համարելու է լեգիտի՞մ: Լու՞րջ: Հիմա, որ 2021 թվականից հետո Հայստան ու Պատիվ ունեմ դաշինքները վերցրին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտի՞մ: Ներեցեք, բայց սա լուրջ չէ:

Ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է իր ընտրողի, «չեզոքների», եւ առավել եւս՝ նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար:

Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ վաղուց: Լեգիտիմությունը՝ որպես երեւույթ, ունի շատ ավելի բարդ կառուցվածք, քան մատուցվում կամ պատկերացվում է: Այդ կառուցվածքը փլուզվել է վաղուց: Հետեւաբար, մանդատների հարը այստեղ որեւէ բան չորոշող է:

Կրկնեմ, վերցնել, թե ոչ, սա կարող է լինել քննարկման առարկա, բայց «լգիտիմացման»-«ապալեգիտիմացման» բաղադրիչ այստեղ բացարձակապես չկա»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի – Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես...

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից...

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ...

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...