Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացել

23 Սեպտեմբերի, 2025

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճար տալու վերաբերյալ։

Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

Ալեն Սիմոնյանի կարգադրությունում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

 

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին, Ժամը 10.00-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք...

Պետք է բոլորս համախմբվենք․ ժողովուրդը պետք է գիտակցի, որ փռված ասֆալտը չէ ամենակարևորը․ Աննա Մայիլյան

  «Մենք այնպիսի մարտահրավերների և արդեն անցած կարմիր գծերի առջև ենք կանգնած, որ պետք է քայլեր արվեն, և ժողովուրդն առաջին հերթին պետք է հասկանա, որ վտանգների առջև է։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ հիմա ամենակարևորը փռված ասֆալտը չէ, այլ...

Մենք այսօր քաղաքական պայքարի մեջ չենք․ մենք պայքարում ենք մեր թշնամիների դեմ․ Դավիթ Ամալյան 

  «Այսօր Ալիևին դեմ լինելը մտավորականի խնդիր չէ, սովորական մարդու խնդիր է։ 90-ականներին Ալիևին դեմ լինելը, առհասարակ Ադրբեջանի դեմ լինելը՝ դա ողջունելի էր։ Այսօր, փաստորեն, դա անընդունելի է։ Համախմբված ընդդիմության կողքին լինելը դեռ...

Հղի կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ

Հղի կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...

Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան

  «Երեկվա քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո ակնհայտ էր, որ մեր հիմնական նպատակը ավելի լայն հանրային-հասարակական շերտերի կոնսոլիդացիան է կոնկրետ օրակարգի շուրջ: Այսինքն՝ խնդիր չունենք միայն կուսակցություններով...