«Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ

27 Մարտի, 2025

«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը «Մայր Հայաստան» և «Մեր քաղաք» կուսակցությունների դաշինքների գրասենյակներում խուզարկությունների ու  ՔՊ  կուսակցության մամլո ասուլիսի մասին․

«2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ:

Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը:

Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։

Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։ Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունումը անվանել է «խորհրդանշական քայլ»՝ ընդգծելով, որ գործընթացը սկսելու համար Երևանը պետք է ներկայացնի անդամակցության պաշտոնական դիմում, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ...

Եռապատերազմի կուսակցություն եք դուք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին 

«Մի քանի ժամ երեկ և այսօր մենք ըմբոշխնեցինք Ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստերը, վերահիշեցինք ամբողջ հինգ տարվա խոսելաոճը, գործելաոճը և, ասեմ, որևէ որակական բան չլսեցինք կառավարության ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը դա իրապես...

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները. հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: «Աշխատանքային խումբը քննարկել է երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին...

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների...

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են: Սա...