Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել Հայկական ԱԷԿ-ի դեմ. Վահե Դավթյան

28 Հուլիսի, 2025

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի։

Օրերս Թուրքական NTV հեռուստաալիքը և բրիտանական Daily Mail պարբերականը սինխրոն կերպով Մեծամորի ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում ՀԱԷԿ-ը որակվում է որպես ՛՛նոր հնարավոր Չեռնոբիլ՛՛: Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի ՛՛փորձագիտական՛՛ կարծիքները։

NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է ՛՛ռումբ՛՛, ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա ՛՛հաստատման՛՛ համար մեջբերվում է արևմտյան ՛՛փորձագետ՛՛ Պիտեր Մարկո Թեյսը, ով կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին ՛՛անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար՛՛։

Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը: Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ ՛՛կայանը կարող է պայթել ցանկացած պահի՛՛, ՛՛աղետն անխուսափելի է՛՛ և այլն:

Միչդեռ՝

Հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին ՛՛Ռոսատոմի՛՛ կողմից անցկացված խորքային արդիականացումը էապես բարձրացրել են կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը:

Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ արդիականացված ՀԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոոր ստանդարտներին։ Ավելին՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2023 թ. հայտարարել է՝ կայանի շահագործումը իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն։

Ի՞նչու է կրկին բարձրացվել հակամիջուկային աղմուկը։

Պատասխանը պարզ է՝ ՀԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհները հանդիսանում են աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դրանց նպատակն է թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վարկաբեկել Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում և միջազգային տեղեկատվական դաշտում ձևավորել անորոշության և սպառնալիքի մթնոլորտ։

Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունու, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված ՛՛էկոլոգիական մտահոգության՛՛ տակ։

Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների: Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ամրապնդել կապերը ՛՛Ռոսատոմ՛՛-ի հետ՝ շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին։

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հարց է։ Իսկ Հայկական ԱԷԿ-ը՝ ոչ թե սպառնալիք, այլ վահան։

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...