Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»

2 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի նիստ, որը պետք է հաստատի ԱԺ լիագումար նիստի օրակարգը: Տեղեկացանք, որ մայիսի 6-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ներկայացվելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ՔՊ խմբակցության ձեռամբ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել անցած շաբաթ:

Սակայն ընդդիմադիրները, օգտվելով իրենց իրավունքից, Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ, և Անդրանիկ Քոչարյանը պետք է մեկ անգած էլ ԱԺ ամբիոնից լսի ընդդիմադիրներին, որոնք կքննադատեն իրեն:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու հարցով։ Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Առաջարկվում է հանձնաժողովի կազմը սահմանել 5 անգամ, գործունեության ժամկետը՝ 2 ամիս, եզրակացության ներկայացման ժամկետը՝ հանձնաժողովի գործունեության ավարտը։ Սակայն ՔՊ ականները, առանց բացատրության, դեմ քվեարկեցին:

Նշենք, որ Քոչարյանը մարտի 20 -ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, թե նա իրեն խանգարում է, սպառնացել՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...