Անդրանիկ Քոչարյանը խնդրել է հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը․ «Ժողովուրդ»

Ապր 15, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ` երեկոյան, իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից, չքննարկել խմբակցության ձեւաչափով եւ խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նոր կարող են խմբակցության գործընկերները իր հարցը դնել քննարկման։

Նշենք, որ խմբակցությունը, քննարկելուց հետո, պետք է քվեարկություն իրականացնի խմբակցության ներսում եւ քվեարկության արդյունքում որոշվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, թե դեմ։

Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր գործունեությունը խմբակցության թիկունքում. նա վարչապետի հետ զրույցը, ըստ ամենայնի, կվարի իրեն հարմար ուղղությամբ, ինչպես որ ամիսներ առաջ, երբ փորձ էր արվում խմբակցության կողմից բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։ Անդրանիկ Քոչարյանը այդ օրերին Նիկոլ Փաշինյանին համոզել էր, որ պետք է իրեն վերաբերող նախագիծ չլինի, եւ ինքը մանդատից չհրաժարվի, քանի որ կա 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց ներկայացնելու անհրաժեշտություն։ Սակայն այդ զեկույցի ժամկետները վաղուց լրացել են, եւ տվյալ հանձնաժողովը արդեն փաստացի գոյություն չունի։

Տեղեկացնենք նաեւ, որ ՔՊ խմբակցության երեկվա նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին համոզելու գործընթացում ասել է, որ պետք չէ ընդդիմության բերանը լեզու դնել, եւ ճիշտ չէ, որ ընդդիմության ներկայացրած առաջարկները խորհրդարանական մեծամասնությունը ընդունի եւ համաձայնություն տա, էթիկայի հանձնաժողով ձեւավորի՝ քննելով իր վարքը։ Ամեն ինչ պետք է անել քաղաքական նպատակահարմարության շրջանակում: Եվ նա, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին կհամոզի չիրականացնել իր դեմ որեւէ քայլ՝ այդպիսով պահպանելով մանդատը, նաեւ հնարավորություն չտալով խորհրդարանին քննարկել իր հարցը։ Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջությամբ իր վրա կվերցնի Անդրանիկ Քոչարյանի լկտի վարմունքի պատասխանատվությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ...

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «խաղաղության համար լուրջ քայլեր» չձեռնարկելու մեջ

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «խաղաղության համար լուրջ քայլեր» չձեռնարկելու մեջ

Ադրբեջանն ակնկալիքներ ունի Հայաստանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Սա տարածքային պահանջներից հրաժարումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Մենք հետևում ենք այս գործընթացներին»,- նշել է նա։ Վերջինս նշել է, որ...

Կրեմլն արձագանքել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին Արևմուտքի պահանջին

Կրեմլն արձագանքել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին Արևմուտքի պահանջին

Ուկրաինան պատրաստ չէ անհապաղ բանակցությունների, ABC News ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայում 30-օրյա հրադադարի պահանջի մասին հարցին։ «Զինադադարին աջակցել է նախագահ Պուտինը, բայց նա մի քանի հարց է տվել։ Նա ասել է, որ այժմ որոշակի...

Եվրոպացի առաջնորդները մեկնել են Կիև

Եվրոպացի առաջնորդները մեկնել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետները մեկնել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիային»։ Այս մասին հայտնում է  BBC-ն։ Համատեղ հայտարարության մեջ առաջնորդները նշում են, որ...

Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել. մայիսի 10-ի առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարել Է Հնդկաստանի դեմ մեծ ռազմական գործողություն սկսելու մասին, գրում է bbc.com-ը։ Մայիսի 10-ին, շաբաթ վաղ առավոտյան, Պակիստանի...