«Անառակության» մասին է խոսում մեկը, ով մեր սրբությունները ճանաչել է ադրբեջանական․ Ռուբեն Մելիքյան

12 Հունիսի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Փարիսեցիության» մասին է խոսում մեկը, ում տակ գործող իրավապահ համակարգը բացահայտ վերածվել է կուսակցական ստորաբաժանման — մեկ տարի անցավ հունիս 12-ից. ո՞ւր են մարդկանց գլուխ ջարդած, ապօրինաբար նռնակներ նետած ոստիկանների մեղադրանքները։ Զրո մեղադրանք։

«Վաշխառության» մասին է խոսում մեկը, ով անընդհատ միլիարդներով պարտք է վերցնում՝ սեփական աջակիցների գրպանները լցնելու ու «ասֆալտ-օպերացիան» շարունակելու նպատակով, վաշխն էլ թողնում է մեր սերունդների վզին։

«Անառակության» մասին է խոսում մեկը, ով Գանձասարն ու Ամարասը, Դադիվանքն ու մեր մյուս սրբությունները ճանաչել է ադրբեջանական՝ սեփական աթոռը պահելու նպատակով։

Հավելում է, թե «չունի թեկնածու»։ Շատ լավ։ Լրագրողներին առաջարկում եմ՝ թող հարցնեն նրան, թե ո՛ւմ է նշանակել իր ձևավորած «Քամ» կոմիտեի առաջին տասը անդամներ։ Թո՛ղ հրապարակի։ Ու երբ հրապարակի, անմիջապես պարզ կդառնա, որ լա՜վ էլ ունի թեկնածու։ Ովքե՞ր են առաջին 10 «քամականները»։ Բա հրապարակի՝ տեսնենք։

ՀԳ. Ուղղակի նոնսենս է՝ իրեն հռչակել Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ու Աստծո Օծյալին անվանել ավազան անունով։ Ուղղակի նոնսենս է»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...