Անահիտ Ավանեսյանը 2018-ի հայտարարագրում դատարկ թղթեր էր լրացրել․ «Ժողովուրդ»

5 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վարքագծային դրսեւորումները ներթափանցել են Կառավարության անդամների մեջ. ասվածի ապացույցը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անառողջ գրառումն է՝ արված առավոտ կանուխ: Անհասկանալի է, թե ինչի ազդեցության տակ, բայց փաստ է, որ Անահիտ Ավանեսյանը ագրեսիվորեն հարձակվել է իր հայտարարագրի հրապարակումն իրականացրած լրատվամիջոցի վրա:

Հիմա ներկայացնում ենք անհերքելի փաստեր, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը, իր պաշտոնը ստանձնելու տարվա դրությամբ, կիսատ-պռատ լրացրել փաստաթղթերը:
Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։

Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 16 մլն 519 հազար դրամ։

Այսինքն՝ 2018 թվականին Անահիտ Ավանեսյանը դատարկ թղթեր էր լրացրել, երբ փոխնախարար էր նշանակվել, քանի որ, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների, ամբողջ կյանքի ընթացքում ունեցած գույքը հայտարարագրվում էր 2019 թվականից սկսած:

Այ, թե ինչի ազդեցության տակ է Ավանեսյանը գրել առավոտյան ստատուսը, հարցական է, քանի որ օրաթերթի կողմից կոնկրետ մեղադրանք չի հնչել նախարարի հասցեին, կեղծ փաստեր չեն հրապարակվել, նախարարն անգամ ինքը չգիտի, թե ինչն է ուզում՝ հերքենք։

Ի՞նչը հերքենք, որ 2018 թվականի հայտարարագիրը դատարկ չէ՞, բայց դատարկ է, որ գույք ձեռք չի՞ բերել, բայց գույք ունի։ Օրաթերթը հենց դա՛ էլ գրել է։

Բայց ինչու է աղմկում ամենակոռումպացված նախարարներից մեկի համարումն ունեցող (ձեւակերպումը՝ մամուլի հրապարակումների) Անահիտ Ավանեսյանը՝ անհասկանալի է:

Հերթով, պարբերաբար կհիշեցնենք, թե ով է նախարար Ավանեսյանը, ինչպես է պետության միջոցները ծառայեցնում ընտանեկան հաջողությունների ապահովման համար, ինչպես է գործում անպատիժ, քանի որ ամեն առիթի՝ ֆուտբոլից մինչեւ կերուխում, Նիկոլ Փաշինյանին կրնկակոխ հետեւում է:

Փաստ 1. Անահիտ Ավանեսյանը 2015-ին, ապա նաեւ՝ 2016-2017թթ.-ին եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 28 տարի գործող այս ընկերությունը 13 տարի ղեկավարել են նաեւ Անահիտ Ավանեսյանի մայրը, ապա ամուսինը: Նույն «Արֆարմացիա» ընկերությունը 2017-2020թթ.՝ մինչեւ փետրվարի 17-ը, կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, կնքվել են Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։

Փաստ 2. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության 2022 մարտի 24-ի նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից. այս ընկերության սեփականատերերից է Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը: Այսինքն՝ Կառավարության համար նախարարի ամուսինն արտոնյալ է:

Փաստ 3. Անահիտ Ավանեսյանի ամուսինը աշխատում է «Արտստեպ» ՍՊԸ-ում, բայց աշխատավարձ է ստանում «Թարգեթինգ» ՍՊԸ-ից:

շարունակելի…»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...