Ամոթ է, երբ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ՝ հանուն իր սեփական բարեկեցության. Միհրան Մախսուդյան

8 Հուլիսի, 2026

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար։ Բայց դուք ընտրեցիք լռությունը, որովհետև ձեզ համար սկզբունքից, արժանապատվությունից և երախտագիտությունից ավելի թանկ են անձնական շահը, փողն ու հարմարավետ կյանքը։

Ամոթ է։ Ամոթ է, երբ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ՝ հանուն իր սեփական բարեկեցության։ Երախտամոռությունն ու անսկզբունքայնությունը երբեք չեն եղել արժանապատիվ մարդու հատկանիշներ։

Եթե այսօր հանուն շահի պատրաստ եք, հրաժարվել ձեր սկզբունքներից, ապա վաղն էլ նույն շահի համար կարող եք կանգնել ցանկացած դրոշի տակ։ Երբ անձնական շահը դառնում է միակ արժեքը, այլևս կարևոր չէ, թե ում եք ծառայում՝ կարևոր է միայն սեփական օգուտը։
Պատմությունը հիշում է ոչ թե նրանց, ովքեր լռեցին ու հարմարվեցին, այլ նրանց, ովքեր նույնիսկ ամենադժվար պահին չդավաճանեցին իրենց սկզբունքներին»:

Նմանատիպ նյութեր

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը: Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է...

Օծվել են Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Օծվել են Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Արժանապատիվ Տեր...

Պայթյուն է որոտացել Ռիադում․ օդանավակայանը փակվել է

Պայթյուն է որոտացել Ռիադում․ օդանավակայանը փակվել է

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, կրկին ենթարկվել է գրոհի։ Դեպքից հետո օդանավակայանը տարհանվել է, Associated Press գործակալությանը հայտնել են տարածաշրջանային երկու պաշտոնյաներ։ Ականատեսի՝...

Ամոթից պետք է գլուխները կախեն․ Ամստերդամը՝ Եկեղեցու հարցով կառավարության զեկույցի մասին

Ամոթից պետք է գլուխները կախեն․ Ամստերդամը՝ Եկեղեցու հարցով կառավարության զեկույցի մասին

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը խայտառակություն է որակում Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության պատվերով կազմված «զեկույցը»։ «Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի։ Այն քաղաքական պայքար...

Երևանում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ Շամշյան

Երևանում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ Շամշյան

Սեպտեմբերի 28-ին ավազակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Րաֆֆու փողոցում...