ԱՄՆ «շաթդաունի» պատճառով դադարեցվել է Ուկրաինա զենքի մատակարարումը. The Telegraph

3 Հոկտեմբերի, 2025

Կիևի և Վաշինգտոնի միջև զենքի մատակարարման և անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության վերաբերյալ բանակցությունները կասեցվել են ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակից դադարեցման՝ «շաթդաունի» պատճառով, հաղորդում է The Telegraph-ը։

Հրապարակման համաձայն, հանդիպումների չեղարկումը պայմանավորված է նրանով, որ հարյուր հազարավոր դաշնային աշխատակիցներ, այդ թվում՝ Պենտագոնի և Պետդեպարտամենտի աշխատակիցները, ուղարկվել են չվճարվող հարկադիր արձակուրդի։

Կիևը վախենում է, որ ուշացումները կազդեն նաև ապագա նախագծերի վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների փոխանակման լայնածավալ պայմանագրի վրա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ էր արել տրամադրել Tomahawk թևավոր հրթիռներ։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ քննարկում է այս նախաձեռնությունը։

 

Նմանատիպ նյութեր

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...

Ի՞նչ լուր կա 4 մարզադաշտից, որոնց համար 2,5 միլիարդ դրամ է փոխանցվել․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...

Ցավում եմ, որ դուք պատկերացում չունեք՝ կարող եք խոսել Գանձասարի մասին, թե՝ ոչ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

  «Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Վերջինիս ռուսական անձնագիրը չեղարկվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ 2026 թվականի հունիսին նա բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների...

Ընտանիքը չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ․ Դավիթ Ղազինյան

  «Հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն՝ իրավաբանական դպրոցի վատ հետևանքների։ Արդյո՞ք ձեզ հետ համաձայն են փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, առողջապահության...