ԱՄՆ փոխնախագահն աջակցություն հայտնեց Օրբանին․ սա ուղիղ միջամտություն էր, բայց չազդեց․ Ռոբերտ Քոչարյան

16 Ապրիլի, 2026

 

«Ինչի՞ է Հունգարիայի ընտրություններն առաջացրել այսպիսի սպասելիքներ ընդհանրապես Հայաստանում, ի՞նչ կապ ունի Հունգարիայի ընտրությունը Հայաստանի հետ։ Օրբանն այն առաջնորդն էր, որը բավական երկար ժամանակ քաղաքական պատերազմի մեջ էր Բրյուսելի հետ և միշտ լրահոսի կենտրոնում էր: Հրաձգությունը Օրբանի և Բրյուսելի միջև ամենօրյա ռեժիմի բնույթ ուներ: Այս ընտրությունների հետաքրքրությունը նաև դա էր։ Եվ երբ Ամերիկայի փոխնախագահը հատուկ գալիս է նախընտրական հանրահավաքին և աջակցությունն է արտահայտում Օրբանին, սա արտառոց ևս երևույթ էր, այստեղ կասեին միջամտություն ընտրություններին: Ըստ էության շատ ուղղակի միջամտություն էր, բայց դա չազդեց, Օրբանը պարտվեց։ Բայց հետաքրքիր այստեղ ի՞նչն է՝ երեք ուժ է մտել խորհրդարան, երեքն էլ կոնսերվատիվ պահպանողական ուժեր են, որևէ լիբերալ ուժ խորհրդարան չի մտել ընդհանրապես: Եվ հաղթած հաղթած առաջնորդը, ըստ էության, Օրբանի թիմից էր, աշխատել էր Օրբանի աշխատակազմում, արտգործնախարարությունում, հետո ինչ-որ պետական կառույցում։ Ընամենը 2024 թվականից էր դարձել ընդդիմադիր»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...