ԱՄՆ-ն կդադարի միջնորդ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, եթե առաջընթաց չլինի․ Ռուբիո

18 Ապրիլի, 2025

ԱՄՆ-ն կդադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որպես միջնորդ հանդես գալու փորձերը, եթե խաղաղ համաձայնագրի կնքման հստակ նախանշաններ ի հայտ չգան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Փարիզում եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի հարցում, բայց ունի նաև շատ այլ գլոբալ առաջնահերթություններ և կարող է այլ ուղղության վրա կենտրոնանալ, եթե համաձայնագրի կնքման հարցում առաջընթացի նշաններ չլինեն։

«Այժմ մենք մոտենում ենք այն պահին, երբ պետք է որոշենք՝ հակամարտության կարգավորումը հնարավո՞ր է ընդհանրապես, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով մենք ներգրավում ենք երկու կողմերին։ Մենք չենք պատրաստվում շարունակել այդ աշխատանքը շաբաթներով և ամիսներով», — ասել է Ռուբիոն։

Նմանատիպ նյութեր

Մենք ապաշրջափակմանը դեմ չենք, ձեր ներկայացրածը պանթուրանական միջանցք է․ Արթուր Խաչատրյան 

«Որքան գիտեմ՝ փայլաթիթեղ եւ ծաղիկ»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի։ Պատգամավորը հետաքրքրվել էր՝ անցած 11...

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է: Կարենն առաջադիմել է 39 տեղով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: «Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգի 4-րդ հորիզոնականում է: Թադևոսյանը...

ՀՀ-ն միանում է ԵԱՏՄ շրջանակներում համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի  համաձայնագրին

ՀՀ-ն միանում է ԵԱՏՄ շրջանակներում համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնագրին

Հավանության է արժանացել համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ համաձայնագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության նիստում։ Փաստաթուղթը կարգավորում է...

«Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին

«Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին

Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Ettelaat» պարբերականում հրապարակված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» հոդվածում կոշտ քննադատության է...

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան՝  Ալիևի հետ «հաղթանակ»-ը տոնելու: «Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, նախատեսում եմ այդ օրը այցելել Ադրբեջան»,- ասվում է Թուրքիայի նախագահի հայտարարության...