ԱՄՆ-ից ԱԹՍ-ների գնման գործարքն ավելի քաղաքական նշանակություն ունի, քան ռազմական. Ավետիք Քերոբյան

10 Փետրվարի, 2026

V-BAT հետախուզական անօդաչու թռչող սարքերը ուղղահայաց վեր թռիչքով և վայրէջքով հետախուզական անօդաչուներ են, որոնք օժտված են երամով աշխատելու հնարավորությամբ և դատելով հայտարարված հատկություններից, ունեն GPS-ի և ռադիոկապի խափանումների նկատմամբ բարձր կայունություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից 11 միլիոն դոլարով  V-BAT հետախուզական ԱԹՍ–ներ է գնել։

«Որոշ համակարգեր կան, որոնց մասին ասվում է և հաստատ ինչ-որ բաներ կան, որոնց մասին չի ասվում։ Ամեն դեպքում, սրանք մեծ տևողությամբ՝ 10-13 ժամ, թռիչքի հնարավորություն ունեն, բենզինային շարժիչով են և համապատասխան դանդաղ թռչող անօդաչուներ են մինչև 100 կմ/ժ արագությամբ։

Այս ԱԹՍ–ները սկզբնապես նավատորմի համար են մշակվել, այսինքն երկարատև պարեկություն իրականացնելու մոտակա զոնայում և և թույլ չտալու, որ ավիակրի հարվածային խմբին մոտենան ինչ-որ վերգետնյա թիրախներ։ Բայց միևնույն ժամանակ կարելի է ասել, որ սրանք կարող են օգտագործվել նաև ցամաքային պայմաններում։

Անցյալ տարի Ռումինիային են մատակարարվել նման ԱԹՍ–ներ ԱՄՆ կողմից, որի գործարքի արժեքը մոտ 30 միլիոն դոլար է՝ երկու համակարգի համար, որն իր մեջ ներառում է չորսական ԱԹՍ։ Այսինքն այն գինը, որը որ երեկ հայտարարվեց՝ 11 միլիոն դոլար, առավելագույնը չորս ԱԹՍ-ից բաղկացած մեկ համակարգի մասին է խոսքը։

Այս ԱԹՍ–ները կարող են 10 կամ 13 ժամ օդում մնալ՝ կախված մոդիֆիկացիայից։ Մեր պայմաններում դա ավելի է, քան անհրաժեշտ է։ 10 ժամ կամ 13 ժամ մշտական օդում մնալու պարագայում խփվելու կամ հայտնաբերվելու և խփվելու, ոչնչացվելու հավանականությունը շատ մեծ է»,–ասաց նա։

Ավետիք Քերոբյանը հավելեց, որ այս ԱԹՍ–ն չի պահանջում վազքուղի, տեղում վեր է բարձրանում, և մոտ 10 քառակուսի մետր հրապարակում այն կարող է ապահով կերպով և վեր թռիչքը և վայրէջքը կատարել։

«Վերջին մոդիֆիկացիաները չեն պահանջում օպերատորի մասնակցություն, այսինքն դրեցիր, հեռվից կառավարեցիր, թռավ, իր միսիան կատարեց, վերադարձավ վայրէջքի հրապարակ, և ավտոնում վայրէջք կատարեց։ Այսինքն այստեղ մարդու միջամտություն շատ պետք էլ չէ։

Այս համակարգերը արդեն անուն հանել են ռուս-ուկրաինական թատերաբեմում, երբ հաջողությամբ իրականացրել են թռիչք բավականին մեծ խորության վրա՝ մոտ 40 կիլոմետր, հայտնաբերել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը»,–ասաց Քեչոբյանը։

Նա հայտարարեց, որ մեր տեղական ընկերությունները բավական լուրջ հաջողություններ ունեն հենց հետախուզական անօդաչու թռչող սարքերի բնագավառում, և հայկական ԱԹՍ–ները և 2020 թվականի պատերազմի ժամանակ են օգտագործվել և 2022-ին, և 2023-ին. «Այսինքն այնպես չէ, որ մենք առանձնապես կարիք ունեինք էսպիսի ԱԹՍ–ների։ Մենք ունենք հայկական ընկերություններ, որոնց ԱԹՍ–ները  կարող են թռչել առանց GPS-ի։ Մեր պայմաններում սրանց կիրառելիությունը այնպես չէ, որ եզակի է, մեր տեղական ընկերությունները վաղուց յուրացրել են և հետախուզական կարողությունները, և GPS-ի, և ռադիո խափանումների պարագայում թռչելու և գործողություններ կատարելու կարողությունները։ Հենց հետախուզական առումով առանձնապես նոր կարողություններ սրանք չեն ավելացնում։

Բայց դրա հետ միասին պետք է նշեմ, որ այս գործարքի քաղաքական նշանակությունը չպետք է թերագնահատել, ամեն դեպքում ամեն պատահածի չէ, որ այսպիսի համակարգերը վաճառվում են և եթե նույնիսկ վաճառվում էլ են, ապա խիստ վերահսկողությամբ։ Սա շատ ավելի քաղաքական նշանակություն ունի, քան ռազմական»,– ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր

Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր»

Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր»

Yerkir.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմամբ ճշտել է, թե որքա՞ն հարկ (խոսքը բոլոր տեսակի հարկերի մասին է) են վճարել 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024, 2025 թվականներին ՀՀ-ում գրանցված հետևյալ կրոնական կազմակերպությունները․ «Կյանքի Խոսք»,...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և...

Բոլոր այն մարդիկ, որոնք այս ամենի մասնակիցն են, վաղ թե ուշ պատասխան են տալու․ Գառնիկ Դանիելյան

  Սա մեր բոլորիս ամոթը, խարանն ու խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ, նմանը չունեցող...

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա...

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Սպասելին չեմ կարող ասել, բայց հասկանալի է: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասելի՞ էր, որ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավորն ինքնաբացարկ կհայտնի և կհրաժարվի...