ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանն, ըստ ամենայնի, ձախողվել է. թյուրքագետ

2 Մարտի, 2026

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Պատերազմի 3-րդ օրն է:

Ինչպես երեկ խոստացել էի, այսօր ձեզ չեմ ծանրաբեռնել պատերազմական մանրամասներով, որոնք միախառնված են տեղեկատվական քարոզչական կիսաճշմարտությունների հետ:

Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց.

Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանն, ըստ ամենայնի, ձախողվել է. Իրանի իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, իսկ դրսից հրահրվող ներքին ապստամբություն դեռ չի ծագել` չնայած առկա փոքր ընդդիմադիր օջախներին:

Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր, բայց ոչ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով` հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում պատերազմի ավարտի այլ սցենարի մասին: Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով` հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն:

Իրանը, իմ տպավորությամբ,  ունի երկու մարտավարական առաջնահերթություն. նախ պահել  երկրի ներքին կայունությունը (ինչը դեռ ստացվում է), երկրորդ` առավելագույնս մեծացնել պատերազմի տարածքը` ներառելով նոր երկրներ (Կիպրոսի վրա հարվածները նաև դրա մասին են): Ինչքան շատ երկիր թաթախվի, այնքան դա կստիպի շուտ ավարտել պատերազմը, քանի դեռ այն չի վերաճել տարածաշրջանային գլոկալ (glocal) պատերազմի` ներառելով նոր երկրներ, էթնիկ ու կրոնական խմբեր: Սա է իրանական հաշվարկը:

Այսպիսի պայմաններում երեկվա ասածս «հյուծիչ պատերազմը» ավելի իրական է դառնում: Իսկ այստեղ, դարձյալ, մեզ համար կանխատեսելու տարածք չկա: Բացառապես զգոն լինելու ու ցանկացած (այդ թվում` վատ) սցենարի պատրաստ լինելու օրեր են:

Իսկ դա նշանակում է սովորել խաղաղ ապրել պատերազմի պայմաններում:

Ինչպես կից լուսանկարում է. 2006 թ., Լիբանան, քաղաքացիները հեռուստացույց են նայում ու իսրայելական հրթիռների հարվածները` ուղիղ եթերում»:

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ ապօրինի ներթափանցած և հայ կնոջ վրա կրակած, երեք երեխայի պատանդառած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ...

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Այսօր մենք, ի...

Մեծ ամոթով ենք այստեղ․ ադրբեջանցուն հնարավոր է՝ հանձնեն « որպես բարի կամք»․ Տարոն Մանուկյան

  «Մենք՝ որպես երիտասարդներ, մեծ ամոթով ենք այսօր այստեղ կանգնած, որովհետև եկել ենք ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելու, որ հայոց երկրի՝ Սյունիքի սահմանը խախտած ադրբեջանցուն, ով իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չհանձնեն...

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին...