ԱՄՆ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

27 Մարտի, 2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփեց իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծեց ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։

Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։ Կոնտուր Գլոբալ ընկերությունը վերազինել է 55 տարվա պատմություն ունեցող համալիրն ամերիկյան տեխնոլոգիաներով՝ ապահովելու հուսալի էներգամատակարարում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր ամերիկացիների և տեղացիների համար։

Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։

Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

«Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը։ Ես ամեն ինչ կանեմ մեր երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու համար», — ասաց դեսպան Քվինը։ Նա ողջունեց խաղաղության համաձայնագրի ուղղությամբ վերջին շրջանի առաջընթացը՝ ընդգծելով, որ շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնելու տասնամյակներ տևած հակամարտությունը և աշխատելու Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ։

 

Նմանատիպ նյութեր

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

«ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի`Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատամաբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն...