Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ Ռազմական ավիացիայի այսպիսի քանակի առկայությունը, հատկապես ինքնաթիռ-լիցքավորողների, տարածաշրջանային բազաներում՝ առանց ընդունող երկրների գիտության, թվում է ծայրաստեղծ անհավանական»,- նշվում է նրա հայտարարությունում։
Աբդոլլահին զգուշացրել է, որ «ԱՄՆ ագրեսոր բանակին ցանկացած օգնություն և աջակցություն» Թեհրանի կողմից կդիտարկվի որպես հանցակցություն ԱՄՆ ռազմական ուժերի հետ։





