«Աշխատանքներ են ընթանում նաև «Զանգեզուրի միջանցքի» 42 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է Հայաստանում։ Մասնակցում են մեր գործընկերները Միացյալ Նահանգներից։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այստեղ նույնպես կատարվում են լրացուցիչ ներդրումներ, և մենք հրավիրում ենք այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպական երկրների, համագործակցության։ Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...




