Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում

16 Հունիսի, 2025

Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է:

Ամերիաբանկը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական հաստատություն, ինչպես նաև տնտեսության խոշորագույն վարկատու, միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր՝ Cushman & Wakefield, Myler Mountain Resort և TK Elevator ընկերությունների հետ համատեղ։

Stone Development ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվող  HIF Yerevan 2025-ը նպատակ ունի խթանել ներդրումները, զարգացնել ռազմավարական գործընկերությունները և նպաստել կայուն զարգացմանը՝ դիրքավորելով Հայաստանը որպես մրցունակ և գրավիչ ուղղություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հյուրընկալության ոլորտում։

Միջոցառման բանախոսների թվում են  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն և մի շարք այլ պատվավոր հյուրեր։

Միջոցառմանը ներկա են լինելու միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդներ (Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham), ներդրումային ֆոնդեր, զարգացման բանկեր, ինչպես նաև հյուրընկալության ոլորտի այլ կարևոր դերակատարներ։ Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մասնակցությունը անվճար է՝ նախնական գրանցմամբ, որը հնարավոր է իրականացնել հետևյալ հղումով՝ https://www.hospitality-forum.com/application-form։

Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերենով և ռուսերենով:

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...