Ամեն գնով ուզում են 15 հազար դրամ տուգանեն տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին. «Ժողովուրդ»

5 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15 հազար դրամ տուգանելու նախագիծը: Նշենք, որ դեռևս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման է դրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը տեղական վճարի վճարման նկատմամբ, հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում, պարտավոր են տրամադրել՝ ստուգելու նպատակով, և եթե ուղևորները չներկայացնեն այն, ապա բացասական հետևանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն. նրանք կտուգանվեն 15,000 դրամի չափով:

Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման edraft.am-ում, և 92%-ը դեմ է քվեարկել դրան: Չնայած ցուցանիշին՝ իշխանությունները նպատակ են դրել այն ուղարկել ԱԺ ու ընդունել, քանի որ չեն կարողանում հավաքագրել տրանսպորտի գումարը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Հայրը հայտնել է, որ իր 8-ամյա երեխային դպրոցում հոգեբանը և դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում

Հայրը հայտնել է, որ իր 8-ամյա երեխային դպրոցում հոգեբանը և դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում

Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը և հայտնել, որ իր 8-ամյա որդուն, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի 3-Ե դասարանում, դպրոցի հոգեբանը և 3-Ե դասարանի դասղեկը պարբերաբար...

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. ամուր գործընկերության հիմքում ընկած է զինակցության և եղբայրության ոգին. Գյուլեր

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. ամուր գործընկերության հիմքում ընկած է զինակցության և եղբայրության ոգին. Գյուլեր

Հարավային Կովկասի ապագան պետք է ձևավորվի ոչ թե հակամարտությունների, այլ խաղաղության, անվտանգության, համագործակցության և բարգավաճման պայմաններում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Ինչպես հայտնում է Report-ը, Գյուլերն այս մասին ասել է...

38 մլն 930.5 հազար դրամ հավելավճար՝ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին. կառավարության որոշումը

38 մլն 930.5 հազար դրամ հավելավճար՝ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին. կառավարության որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և մյուս դատավորները հավելավճար կստանան. որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ Հավելավճարների համար 2026 թվականի բյուջեից կտրամադրվի 38 մլն 930.5 հազար...

Գայլերի հարձակման հետևանքով Ծաղկունքում 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Գայլերի հարձակման հետևանքով Ծաղկունքում 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ...