Ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ժաննա Անդրեասյանը. Գորիսում շարունակվում է դասադուլը

8 Հոկտեմբերի, 2025

Գործադուլավորներն ու դասադուլավորները Ժաննա Անդրեասյանին կոչ են անում գնալ իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհով՝ չեղարկել տնօրենի ժ/պ-ի նշանակման հրամանը,- գրում է  yerkir.am-ը:

Հոկտեմբերի 7-ը Գորիսում նշանավորվեց աննախադեպ լարվածությամբ: Նախօրեին գործադուլ ու դասադուլ հայտարարած Գորիսի պետական քոլեջից հետո դասադուլ եւ գործադուլ հայտարարեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը: Երկու կրթօջախի կոլեկտիվներն անթույլատրելի են համարում Արմինե Կոլյանին ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելը՝ հիմքում ունենալով մի շարք լուրջ պատճառներ: Հոկտեմբերի 7-ին, ինչպես հայտարարվել էր, ԿԳՄՍ նախարարությունը տնօրենի պաշտոնակատարին պետք է ներկայացներ միավորվող երկու կրթօջախի կոլեկտիվներին:

Այդ միսիան պետք է գլուխ բերեր ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Սակայն նրա գորիսյան առաքելությունը չեղարկվեց այն բանից հետո, երբ Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը նրան անցանկալի անձ հայտարարեց՝ մատնանշելով բազմաթիվ լրջագույն հանգամանքներ: Ուստի եւ Գորիս ուղարկվեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը: Վերջինիս ու տնօրենի պաշտոնին հավակնող Արմինե Կոլյանի առջեւ դռները փակեցին ե՛ւ Գորիսի պետական քոլեջում, ե՛ւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում: Գորիսի պետական քոլեջի աշխատողներն ու ուսանողները նույնիսկ հրաժարվեցին լսել նախարարի խորհրդականին՝ նրան եւ տնօրենի հավակնորդին մեն-միայնակ թողնելով բակի մենավոր մի ծառի շուքին տակ:

Օրվա վերջին Արտաշես Թորոսյանը՝ ձախողված իր առաքելության մեջ, վերադարձավ Երեւան: Ամփոփելով հոկտեմբերի 7-ի օրը՝ Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Գորիսի բաժնին (բաժնի պետ՝ Կարեն Հովսեփյան)՝ գործադուլի եւ դասադուլի խաղաղ ու քաղաքակիրթ ընթացքում հնարավոր սադրանքներ թույլ չտալու համար: Այդ բոլորով հանդերձ պատշաճ ենք համարում իրազեկել՝ գործադուլն ու դասադուլը հոկտեմբերի 8-ին կշարունակվեն: Մենք գիտակցում եւ ափսոսանքով ենք նշում նաեւ՝ ստեղծված իրվիճակում խաթարվում է հարյուրավոր ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքը: Եվ դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այո, հենց նրա գործունեության հետեւանքով է, որ խախտվում է ուսանողների իրավունքը:

Ուստի եւ կոչ ենք անում նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դուրս գալ պատվեր կատարողի տխուր կարգավիճակից եւ անհապաղ (հանուն ուսանողների) չեղարկել ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ-ի նշանակման հրամանը: Չչեղարկել այդ որոշումը կամ հրամանը՝ նշանակում է ավելի խորացնել ամիսներ շարունակ տեւող ճգնաժամը, նշանակում է ինչ-որ մարդկանց անձնական հետաքրքրություններին ընդառաջելու համար զոհաբերել հարյուրավոր ուսանողների կրթության իրավունքը: Նախարարության որոշումը (հրամանը) չեղարկելուց րոպեներ հետո կդադարեցվեն գործադուլն ու դասադուլը, որից հետո Գորիսում՝ նախարարի հետ, քոլեջի կոլեկտիվը ընդհանուր համաձայնության կգա վերջին ամիսներին ծագած բոլոր խնդիրների շուրջ:

 

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...