Ալիևի հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ նկրտnւմներն են. Monumentwatch.org

10 Նոյեմբերի, 2025

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է  նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ  ունեցած ելույթին, որի առանցքային թեմաներից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքի «պատմական անցյալն» էր, տարածքի պատմական պատկանելիության հարցը․

«Ադրբեջանի նախագահի ելույթում հնչեցված թեզերը նոր չեն և հնչեցվել են տարբեր լսարանների առջև իր ելույթների ժամանակ: Այստեղ առավելապես ուշադրության է արժանի այն, որ ակադեմիայում արտահայտվող մտքերն ավելի շատ իրենց գիտական հանրույթին ուղղված հրաման էր:

Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հայ բնակչությունը բնիկ չէ, բնակվում է այստեղ 19-րդ դարից, ինչը ռուսական կայսրության միտումնավոր քաղաքականության հետևանքն է: Այս կետով ուղղակի ակնարկվում է, որ ՀՀ տարածքի պատմական և մշակութային ժառանգությունը հայերինը չէ և հայերը պատմական իրավունք չունեն այդ տարածքների նկատմամբ: Ըստ ադրբեջանական կողմի՝ սրանից բխում է, որ հայերը չունեն հայրենիքի պատմական իրավունք:

Ելույթում նշվեց, որ ադրբեջանցիների պատմական հայրենիքի տարածքն ավելի մեծ է, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետության տարածքը, ինչից եզրահանգում արվեց, որ ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու իրենց «պատմական հողերը»: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը իր նոր նկրտումները հիմնավորում է պատմական իրավունքի, պատմական անցյալի սկզբունքներով: Եվ այս թեզը ստեղծվել է առաջին հերթին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ներքին և արտաքին լսարաններում առաջ տանելու համար:

Շատ կարևոր է փաստել, որ մինչև 2020 թվականը պատմական հայրենիքի, պատմական իրավունքի, պատմական անցյալի շեշտադրմամբ թեզերով ելույթներ Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Արցախի տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները, իրավունքը հիմնավորելու համար: ՀՀ տարածքի պատմական անցյալին մասին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ադբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գրեթե չի անդրադարձել, դա արել են ավելի շատ անհատ պատմաբաններ, քարոզիչներ:

Իրավիճակը փոխվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախում էթնիկ զտումներից հետո: Հենց այս ընթացքում պետական ամենից բարձր մակարդակով սկսվեց քարոզվել «Արևմտյան Ադրբեջանի», ադրբեջանցիների իրենց «պատմական հայրենիք, հողեր, տարածքներ» վերադարձի գաղափարը: Այս տարիներին ստեղծվեց և ակտիվացավ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված հասարակական կազմակերպությունը, որն ուղիղ կերպով հովանավորվում է և ֆինանսավորվում պետության կողմից, իսկ կազմակերպության միջոցառումները աչքաթող չի անում նաև Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի ելույթում պետք է առանձնացնել այն հատվածը, որտեղ հրահանգ է տրվում կրկնապատել տարվող աշխատանքը և դրա հիմնավորումը: Հրահանգը իջեցվում է գիտնականներին և հասարակական կազմակերպությունների (պարզ է, թե որ) ներկայացուցիչներին: Որպես աշխատանքի կրկնապատման հիմնավորում նշվում է. «պետք է ստեղծել ավելի շատ գիտական աշխատանքներ, հանրամատչելի նյութեր, որպեսզի այս իրողությունները տարածվեն նաև Ադրբեջանից դուրս: Սա կնպատստի նաև մեր Հայաստան վերադարձին, որպեսզի դա լինի տրամաբանական և արդարացի»:

Հաջորդ կարևոր կետն այն էր, որ այս քաղաքականությունը և քայլերը պետք է անի պետությունը և հետևողական լինի պետությունը:  Շեշտվեց, որ ինքն անձամբ հետևում է այս ուղղությամբ կատարվող քայլերին: Նշվեց, որ «Ադրբեջանի պատմության կեղծմանը, այլափոխմանը» պետք է տրվի կոշտ պատասխան: Հասկանալի է, որ այս հրահանգը ուղղված է ընդդեմ հայկական կողմի: Հետաքրքիր է, որ որպես գլխավոր մեղավոր հռչակվեց հայկական սփյուռքը:

Ելույթում միակողմի և ոչ օբյեկտիվ մեկնաբանություն տրվեց Ռուսական կայսրության շրջանի՝ ՀՀ ներկայիս տարածքի բնակավայրերի տեղանունների, բնակչության էթնիկ կազմի մասին եղած փաստերին: Ռուսական կայսերական որոշ վավերագրերին և քարտեզներին հղում տալը ներկայացվում է որպես «օբյեկտիվության» ցուցիչ, մյուս կողմից՝ որպես պատմական նկրտումների «օբյեկտիվ» հիմնավորում:

Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կայսերական վավերագրերը, փաստաթղթերը, ճանապարհորդական նոթերը, քարտեզները, զեկուցումները հասանելի են, հրատարակված և հեշտ ստուգելի: Այդ փաստաթղթերում մանրամասն խոսվում է տարածաշրջանի անցյալի, բնակչության էթնիկ կազմի, բնակչության տեղաշարժերի, այս կամ այն էթնիկ կազմի որևէ տարածքում բնակվելու, բազմաթիվ բնակավայրերի անցյալի ու ներկայի մասին:

Ընդ որում տրվում են մանրամասն բացատրություններ, հղումներ տրվող ինֆորմացիային: Տարածքների հայկական պատմական, մշակութային պատկանելությունը, անցյալը երբեք չի ժխտվել և թաքցվել, դա վերաբերում է նաև 19-րդ դարում թաթարական բնակչություն ունեցող տեղանքներին: Նկարագրվում են նաև հուշարձանները, որոնք գերազանցապես հայկական քրիստոնեական են: Հաճախ միևնույն բնակավայրի, տեղանքի թաթարական անվան կողքին նշվում է բնիկ հայկականը: Նույնը կարող ենք տեսնել նաև տարածքների մասին առկա եվրոպական բազմաբնույթ վավերագրերում:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն է, որն ունի իր ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում են և լուծվում են կոնկրետ խնդիրներ: 2020 թվականի 44-օրյա պատերազմով և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններով Արցախի հայաթափմամբ Ադրբեջանը հասել է մի նպատակի: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ նկրտումներն են, որի «տեսական» զենքը Արևմտյան Ադրբեջանի թեզն է:

Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», այլ կիրառում է մանրամասնորեն մշակված քարոզչական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել հայկական մշակութային ժառանգությունը: Ու մի աստիճան ևս առաջ տանել «օրինական վերադարձի» խնդիրը»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...