ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում․ Ալիև

1 Սեպտեմբերի, 2026

Բաքուն և Երևանը երկարամյա հակամարտության ավարտից հետո աշխատում են փոխադարձ առևտրի զարգացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում։

«Մեկ տարուց մի փոքր ավելի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այսպիսով, Հարավային Կովկասը, որը երկար տարիներ հակամարտության գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու հայտարարել է Ալիևն ու հասցրել թերագնահատել ՄԱԿ-ի դերակատարությունը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունված 4 բանաձևերը կյանքի կոչվեցին 30 տարի անց՝ երեք տարի առաջ։ Ցավոք, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել այդ բանաձևերի իրականացման գործում։ Ադրբեջանն ինքնուրույն և լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր

Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ քայլեր է իրականացնում․ Սուրեն Սարգսյան

Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ քայլեր է իրականացնում․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին․ Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։ Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես,...

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Մասնավորապես՝ ✅Արարատի մարզի Արտաշատ, ✅Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,...

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Մտածում էի նոյեմբերի 9-ին ընդառաջ արդյո՞ք ինչ-որ ուրախ անասունություն կմոգոնեն ու չսխալվեցի։ Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլացին նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով, որտեղ 100 դինոզավր վազելու են մեկ միլիոն դրամանոց...

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

«Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և...

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Փաշինյանի և Ժապարովի հանդիպումը

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Փաշինյանի և Ժապարովի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական...